Ֆրանսիան, Լատինական ամերիկան և Հայաստանը միացել են «Բնապահպանությունը բոլորի գործն է» մրցանակաբաշխությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆnsn.fm-ը գրում է, որ 16 երկրներ են մասնակցում «Ռոսպրիրոդնադզորի» «Բնապահպանությունը բոլորի գործն է» մանկական և երիտասարդական միջազգային մրցանակաբաշխությանը, որը մեկնարկել է այս գարնանը: Այս մասին «Օրլյոնոկ» համառուսաստանյան մանկական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բնական ռեսուրսների վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Սվետլանա Ռադիոնովան: Նրա խոսքով, Ռուսաստանի տարբեր շրջաններից և տարբեր երկրներից երեխաներն արդեն ուղարկել են մոտ 3 հազար աշխատանք:
«Միայն վերջին շաբաթվա ընթացքում մենք աշխատանքներ ենք ստացել Լատինական Ամերիկայից, Ֆրանսիայից և Հայաստանից: Մեզ մոտ նույնիսկ Whatsapp- ն է խափանվել իսպաներեն հաղորդագրություններից և երեխաների հարցերից: Օրինակ Մեքսիկայից տասներեքամյա Արիել Հոլգուին Էսպինոսան հարցրել է, թե կարո՞ղ է միանգամից մի քանի անվանակարգերի մասնակցել: Եվ, ի դեպ, սա Ռուսաստանի մեր երեխաների շրջանում ամենահաճախ տրվող հարցերից մեկն է», - ասել է նա:
Լատինական Ամերիկայի մրցանակաբաշխության դեսպան Միգել դե լա Կրուզ Սալսեդոն նշել է, որ աշխատանքներ են սպասվում Պանամայից, Էկվադորից, Կոլումբիայից, Բոլիվիայից, Մեքսիկայից, Վենեսուելայից, Կուբայից և Գվատեմալայից, և բոլորին հրավիրել է մասնակցելու այս միավորող նախագծին:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1 -ը, իսկ արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 24 -ին Մոսկվայում: Հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ` սմարթֆոններ, գաջեթներ, էկո -նախագծերի իրականացման հավաստագրեր և Սև ծով ընտանեկան ուղևորությունների ուղեգրեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը