ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասում է, որ Բաքվում պահվող մեր քաղաքացիները պատանդներ են, ինչո՞ւ քրգործ չի հարուցվում այդ հանցակազմով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն տևական ժամանակ է, 168.am-ն իրավասու պետական մարմիններից՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից ու Քննչական կոմիտեից, փորձում է պարզել՝ Բաքվում ըստ էության որպես պատանդ պահվող մեր տղաների առնչությամբ արդյո՞ք քրեական գործ հարուցված է պատանդառության հանցակազմով:

Հիշեցնենք, որ առնվազն հունիսի 24-ից հետո, երբ  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակեց Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այն մասին, որ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիներն այդ երկրում պահվում են՝ որպես պատանդներ, պատանդառության հանցակազմով քրեական գործի հարուցումը թվում էր, թե պետք է լինի անհապաղ կատարվելիք գործողություն:

Տեսանյութն ապացույց էր առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար՝ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:

Հուլիսի 1-ին 168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը, անդրադառնալով Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութին, ասել էր, որ ողջ միջազգային հանրությունը տեղյակ է, որ վերջին 15 գերիների վերադարձը կատարվել է ականապատ տարածքների քարտեզների փոխարեն:

Լևոն Գևորգյանը նշել էր՝ պատանդառության վերաբերյալ գոյություն ունի  միջազգային կոնվենցիա, որը նախատեսում է նաև չլուծված վեճերը ՄԱԿ-ի միջազգային դատարան տանելու հնարավորություն: Այդ կոնվենցիան նախատեսում է դատել կամ հանձնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել պատանդառության հանցակազմի մեջ:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ մենք դիմել էինք գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե՝ իրավապահ այդ կառույցներին հասցեագրելով հետևյալ հարցերը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվա՞ծ է արդյոք քրեական գործ պատանդառության հանցակազմով, այդ թվում՝ նաև միջազգային իրավունքի մոտեցումները հաշվի առնելով, նույնականացվա՞ծ են արդյոք պատանդառության քաղաքականության մեջ ներգրավված բոլոր անձինք, և Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ո՞ր ներկայացուցիչների մասով է քրեական հետապնդում նախաձեռնված պատանդառության հանցակազմով:

Ինչպես և ակնկալում էինք, մենք մեր հարցերի պատասխանները չստացանք, ինչպես չենք ստանում երբեք, երբ հարցի մեջ կա «Ադրբեջան» արմատով բառ:

Այս պահին սրան ևս մեկ անդրադարձ չէինք կատարի, եթե երեկ Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հղած ուղերձի մեջ ուշագրավ ձևակերպում չաներ:

«Այս խորհրդանշական օրը ցանկանում եմ կրկին բարձրաձայնել և մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդրին: Ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և պատանդառված քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ»,- ասել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հատկանշական է, որ Արարատ Միրզոյանը չի վարանել Ադրբեջանում պահվող մեր քաղաքացիների առնչությամբ օգտագործել «պատանդներ» ձևակերպումը:

Ավելին, նա զարգացրել է թեման՝ հավելելով, որ ի շարունակություն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից վարվող հայատյացության հետևողական քաղաքականության, Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները:

«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման անհերքելի վկայություն են»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Իհարկե, լավ է, որ համատարած խեղճության ֆոնին Արտաքին գործերի նախարարը, առիթն օգտագործելով, ընդհանուր առմամբ բավականին կոշտ ուղերձ է հղում, բայց թերևս, այն պետք է նաև քաղաքական-իրավական հետևանքներ ունենա:

Կարծում ենք, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը լավ կանի՝ հետաքրքրվի՝ արդյո՞ք իր կատարած «պատանդներ» ձևակերպման հետևում կա հարուցված քրեական գործ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular