ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 1-ից տրանսպորտում հսկողությունն ավելի է խստացվելու. դիմակ չկրելու համար կտուգանվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ  շարունակում են մշտադիտարկել Երևանի վարչական շրջանների կանոնավոր  ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողների աշխատանքը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները մասնավորապես  ուսումնասիրում են Covid-19-ի պայմաններում տրանսպորտային գործունեության կանոնների պահպանման վիճակը (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում)։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սեպտեմբերի 1-ից հսկողությունն ավելի է խստացվելու:

«Երկու շաբաթվա պատկերը հետևյալն է. իրականացվել է 940 մշտադիտարկում, այսինքն, այդքան տրանսպորտտային միջոց ստուգվել է, կազմվել է 82 արձանագրություն: Խախտումներն ավելի շատ հանրային տրանսպորտում են»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը:

Նրա փոխանցմամբ՝ եթե խախտումներ են հայտնաբերվում, ապա տուգանվում են կազմակերպությունների տնօրենները:

«Խախտումների ժամանակ տուգանվում են կազմակերպության տնօրենները, հիմնական խախտումը ուղեսրահում ուղևորների կողմից դիմակներ չկրելն է: Երբեմն՝ նախազգուշացնում, երբեմն էլ՝ միանգամից տուգանում են: Եվ, եթե հայտնաբերվում է, որ վարորդը կրկնակի խախտում է կատարել, ուրեմն տուգանվում է»,- հավելեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ տուգանքի չափը կազմում է 100.000 դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular