Ղրղզստանը պետք է ամրապնդի սահմանային տարածքները. Սադիր Ժապարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի առջեւ ծառացած էսահմանային տարածքներն ամրապնդելու սուր անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։
Ղրղզստանի Անկախության օրն ամեն տարի նշվում է օգոստոսի 31-ին: Հանրապետությունում այդ օրը պաշտոնական տոն օր է: «Տարածաշրջանում փոխվող իրադրության կապակցությամբ օրակարգում մեր սահմանային տարածքների ամրապնդման եւ վերահսկողական միջոցառումների ակտիվացման անհրաժեշտությունն է»,-ասել է պետության ղեկավարը՝ հանդես գալով հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:
Ժապարովի պնդմամբ, ղրղզները վաղուց ի վեր եղել են զինվորներ: «Անհրաժեշտ է հիշել եւ կատարելագործել նախնիների այդ արվեստը: Ուստի ես կարծում եմ, որ այժմ գլխավոր նպատակն է՝ որքան կարելի է ավելի արագ համալրել ղրղզական բանակի սպառազինությունն ու ռազմական տեխնիկան եւ բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը»,-ընդգծել է նա: Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ հանրապետությունը «հարգում է հարեւանների հետ լավ հարաբերությունները»: «Մենք շահագրգռված ենք հետագայում զարգացնել համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների, դաշնակիցների եւ բարեկամական երկրների հետ»,-նշել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: