Դոնբասում տիրող հակամարտությունը չի խանգարում Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն. ՆԱՏՕ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի արևելքում տիրող հակամարտությունը չի խոչընդոտում երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրում չկա կետ, որը դա թույլ չի տալիս:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը: Վերջինս հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի «համերաշխության և աջակցության քայլերը»՝ որպես օրինակ բերելով Սև ծովում անցկացվող զորավարժությունները:
«ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան պայմանագրում նման կետ չկա: Ի դեպ, վերջիվերջո, դաշնակիցները պետք է վստահ լինեն, որ նոր անդամի ներգրավումը կուժեղացնի դաշինքի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով էլ այդ որոշումը հավաքական կերպով է ընդունվում»,- ասել է Վիննիկովը:
Նրա խոսքով՝ դաշինքը շահագրգռված է, որ «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները կարմիր գիծ լինեն ՆԱՏՕ-ի համար»:
Օգոստոսի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կողմ է ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդմանը Սև ծովում: