ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները հայտարարել են, որ լավ հարաբերություններ են ցանկանում ԱՄՆ-ի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» արմատական շարժումը, որն Աֆղանստանում զավթել Է իշխանությունը, կցանկանար լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտարարել Է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում ԱՄՆ-ի հետ»,- մեջբերում Է նրա խոսքը Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը: Ըստ որում Մուջահիդը նշել Է, որ «Աֆղանստանն անկախություն ստացավ այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը հեռացան երկրից»: Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը պարտվեց Է եւ չհասավ իր նպատակներին»:

Օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին հայտնել Է, որ ամերիկացիները դուրս են բերել իրենց զորքերն Աֆղանստանից: Այդ երկրում գործողությունը դադարեցնելու որոշման մասին, որն սկսվել Է 2001 թվականի հոկտեմբերին եւ դարձել ամենաերկարատև արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ, Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել Է ապրիլի 14-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular