ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գլխարկ պանամա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պանամա գլխարկը հանդիսանում է էկվադորի ժողովրդի ազգային գլխարկը: Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա այս գլխարկը եկել է 19-րդ դարում, իսկ պանամա կոչվել է , քանի որ այն արտահանել են կազմակերպություններ, որոնք գտնվելիս են եղել Պանամայում:

Բացի այդ Պանամայի ջրանցքի շինարարությունից վերադարձած բազմաթիվ աշխատողներ իրենց հետ տուն տարել են պանամա գլխարկ: Էկվադորում պանամա հյուսել և հյուսում են տոկիլա բույսի ծղոտից, որն աճում է միայն այդ տարածքում: Մեկ գլխարկի պատրաստումը կարող է տևել մինչև 6 ամիս, քանի որ տոկիլայից կարելի է հյուսել միայն արևածագին կամ մայրամուտին. օրվա այլ ժամերին ծղոտը չափազանց փխրուն է դառնում:

Տոկիլայի բերքը հավաքվում է միայն 5 օր ամսվա ընթացքում: Պանամա ի սկզբանե անվանել են միայն Մոնտե Քրիստի վայրում աճող տոկիլայից պատրաստված ծղոտե գլխարկները:  Այդ գլխարկները պատրաստելիս են եղել անհիշելի ժամանակներից: Էկվադորի ծովափերին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեր թվարկությունից առաջ մոտավորապես 4000 թվականին վերագրվող հետաքրքիր գլխարկներով արձանիկներ: Որոշ գիտնականներ համարում են, որ գլխարկներ հյուսելու արվեստը էկվադորի տեղաբնակները փոխ են առնել պոլոնեզացի տեղաբնակներից, որոնք ինչպես հայտնի է գլխարկներ պատրաստում էին հյուսվածի կտորներ: էկվադոր հասած առաջին իսպանացիները զարմացել են տոկիլայից հյուսված պանամայի թափանցիկությամբ և համոզված են եղել, որ դրանք պատրաստվում են վամպիրի կաշվից: Սկսած 16-րդ դարից պանամաներ սկսվել են հյուսվել մասսայաբար: Բայց արդեն օգտագործվել են այլ տեքստիլ նյութ, որի թելերը  ստացել են  պանամական արմավենուց: Ներկայումս ևս հաճախ այդ նյութն է օգտագործվում պանամա հյուսելիս:

Բացի դա օգտագործվում են նաև բազմաթիվ այլ նյութեր՝ սկսած սովորական կտորից: Տոկիլայից ևս  հին տեխնոլոգիայով գլխարկներ էկվադորում պատրաստում են, բայց նրանք շատ թանկ են և վաճառվում են միջինը 1000 ֆունտ ստեռլինգով: Երբ 19-րդ դարում պանամա գլխարկը հայտնվել է Անգլիայում ՝այն անմիջապես սիրվել է, քանի որ թագավորական ընտանիքը այն համարել է ամենահարմար ամառային գլխարկը և սկսել է օգտագործել այն: Այն նաև անփոխարինելիէ  դարձել տարբեր սպորտային միջոցառումների և բացօդյա պիկնիկների ժամանակ: Իսկ երբ 1901 թվականին մահացել է Վիկտորիա թագուհին՝ առաջին անգամ պանամային ավելացվել է սև ժապավեն:

Ամերիկայում ևս պանամա գլխարկը մեծ ճանաչում ունի: Սկզբից այն հանդիսանում էր Պանամայի ջրանցքի աշխատողների բանվորական հագուստի անբաժանելի մասը: 1906 թվականին ջրանցքի շինարարություն ժամանած ԱՄՆ-ի պրեզիդենտ Թեոդոր Ռուզվելտը լուսանկարվել է պանամայով, և դա դարձել է պանամա գլխարկի մասսայականացման սկիզբ ամերիկացիների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular