ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 հարց ու պատասխան պատվաստումների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը, համաձայն որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ  պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստումն անվճար է, իսկ  աշխատակիցը թեստի համար պետք է վճարի սեփական միջոցներից, մեկ թեստի արժեքը 15.000 դրամ է: Քաղաքացիները տարբեր հարցեր են բարձրացնում, որոնցից մի քանիսի պատասխանը 168.am-ը ստացավ Առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

Հարց 1 – Քաղաքացին ահազանգել է, որ դիմել է պոլիկլինիկա պատվաստվելու համար, հերթագրել են սեպտեմբերի 27-ին: Ի՞նչ պետք է անի քաղաքացին, եթե պատվաստման իր հերթը չհասնի մինչև հոկտեմբերի 1-ը:

Պատասխան – Կարող են դիմել այլ պոլիկլինիկա, կցագրման վայրը բացարձակ կապ չունի, պոլիկլինիկայում եթե պետք է սպասի, կարող է շարժական կայան գնալ պատվաստվել: Տարբերակները շատ են: Ամեն ինչ արել ենք, որ հասանելի դարձնենք այդ գործընթացը, հանել ենք կցագրման պայմանը, որ աշխատավայրին մոտ պոլիկլինիկա գնան, քաղաքի կենտրոնական հատվածներում գործում են պատվաստումային 5 շարժական կայաններ, այնտեղ համակարգով է, հերթ չես կանգնում: Պատվաստանյութի առաջին կոմպոնենտը ստանալուց հետո հարկավոր չի լինի 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնել, մինչև երկրորդ կոմպոնենտը ստանալը:

Հարց 2 – Ի՞նչ հետազատություններ են անցկացվում՝ իմանալու համար՝ մարդն ունի՞ պատվաստվելու հակացուցումներ, թե՞ ոչ:

Պատասխան – Դեղից ալերգիա ունեցողը, վստահաբար, գիտի իր ալերգիայի մասին, հարցնում են, եթե մարդն ասում է՝ «չգիտեմ, չի եղել», բժիշկը հարցնում է՝ «ի՞նչ դեղորայք ես օգտագործել», որ հասկանա՝ ալերգիկ ռեակցիաներ հնարավո՞ր են, թե՞ ոչ: Բժիշկը հարցերով կարողանում է ճիշտ կողմնորոշվել: Տեղում զարկերակային ճնշում են չափում, սատուրացիան են չափում, եթե հարկավոր է՝ թոքերն են ստուգում, նայում են քիթ-կոկորդի վիճակը, այսինքն՝ եթե սուր վիճակ չկա մարդու մոտ, ապա պատվաստում են: Այս հետազոտություններն արվում են և՛ շարժական կայաններում, և՛ պոկլիկլինիկաներում:

Հարց 3 – Առողջապահության նախարարի հրամանով՝ պատվաստվելու, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարտադրանքը չի գործի ուսանողների համար, սակայն դասախոսները պետք է հետևեն այս պայմանին: Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, քանի որ ուսանողները ևս կարող են վարակվել և տարածել վարակը:

Պատասխան – Դասախոսն օրվա ընթացքում տարբեր լսարաններ է մտնում, եթե նա վարակակիր եղավ, պատկերացրեք,  թե քանի՞ խմբի միաժամանակ կարող է վարակել: Այստեղ արդեն հաշվի է առնվել հավանականության գործոնը: Ուսանողը իր խմբի՝ ինչ-որ չափով սահմանափակ քանակի մարդկանց հետ է շփվում, իսկ դասախոսը մտնում է մի խումբ, հետո՝ մեկ այլ խումբ: Շփման արեալն էլ ենք հաշվել:
Հետո մենք չենք ասում, որ չենք պատվաստում ուսանողներին, պարտադիր կոմպոնենտն ենք հանում, որից շատ վախեցան բոլորը, նույնն էլ հղիների դեպքում է, չենք ասում՝ պարտադիր է պատվաստումը, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելը, բայց ով ցանկանում է, կարող է պատվաստվել, պետք է գիտակցաբար մոտենան, եթե հղին ցանկանում է  պատվաստվել, ապա արվում են համապատասխան հետազոտություններ, օրինակ՝ պտղի վիճակի մասին, և պատվաստվում է: Եթե ակտիվություն ցուցաբերվի ուսանողների շրջանում, բավականին լավ կլինի, վարակի տարածումը կփորձենք կանխել:

Հարց 4 – Ինչո՞ւ է պարտադիր հենց ՊՇՌ թեստով կատարել հետազոտությունը, քանի որ կա ավելի մատչելի տարբերակ, օրինակ՝ ռապիդ թեստը:

Պատասխան – Մեր նախարարությունը միշտ հետևել է և օգտագործել է ՊՇՌ թեստերը, որպես բարձր հավաստիություն ունեցող, մենք երբևէ ուրիշ  թեստերով թեստավորում չենք արել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular