ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն առաջիկայում էլ փորձելու է պոկել այն, ինչ այդ պահին ինքը հնարավոր է համարելու. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ շատ ավելի լայն բնույթի սադրանքներ, ագրեսիա կարող է տեղի ունենալ»,- ասուլիսում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Նա ընդգծեց` Հայաստանի իշխանություններն իրավիճակին համահունչ գործողություններ որևէ ձևով չեն արել, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին այս իշխանությունը պատշաճ չի արձագանքում:
«Կամ այս իշխանությունը խորապես չի գիտակցում դրա ռիսկերն ու սպառնալիքները, կամ գիտակցում է, ունի որոշակի վերլուծությունները, որոնք տրվում են տարբեր կառույցների կողմից, սակայն պատշաճ լուծումներ, թշնամու վտանգավորության չեզոքացմանն ուղղված գործողություններ չեն իրականացվում»,- ասաց Տ. Աբրահամյանը:

Ըստ փորձագետ պատգամավորի՝ Ադրբեջանը չի սահմանափակվելու ոչ պատերազմի արդյունքներով, ոչ մայիսի 12-ի ներխուժման արդյունքներով, առաջիկայում էլ փորձելու է պոկել այն, ինչ այդ պահին ինքը հնարավոր է համարելու: «Իշխանության գլխավոր կարգախոսը դարձել է անպատասխանատվությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նաև մանրամասներ ներկայացրեց վերջես Սյունիք կատարած այցից: «Ես Սյունիք մեկնեցի այն ժամանակ, երբ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ թշնամու կողմից փակվել էին: Գնացի շրջանցիկ ճանապարհով, որտեղով առիթ ունեցել էի մի քանի անգամ երթևեկել: Իրականում շինարարական աշխատանքներ, որոնք այսօր ընթանում են այդ ճանապարհին, ինչի մասին խոսում են իշխանությունները, շատ ավելի շուտ պետք է սկսված լինեին: Պետք է գնահատված լինեին ադրբեջանական զորքերի կողմից հիմնական ճանապարհն ինչ-որ ձևով բլոկ անելու ռիսկերը, բայց դրանք կամ չէին արվել կամ հետևողականորեն դրան չէին արձագանքել ու ճանապարհի շինարարությունը, եթե չեմ սխալվում, ակտիվ փուլ է մտել երկու ամիս առաջ»,- ասաց Աբրահամյանը:

Նա նշեց, որ այս պահին այդ ճանապարհին երթևեկությունը մի փոքր այլ ձևով է կազմակերպվում: «Գորիսից Որոտան չհասած՝ պատերազմից հետո ադրբեջանական ուղեկալ կար, հիմա այդ հատվածում երեք հատ բետոնե արգելապատնեշներ են դրված՝ հենց մայրուղու մեջտեղում: Շուռնուխից դեպքի Դավիթ Բեկ իջնող ճանապարհահատվածին ևս նախկինում ադրբեջանական ուղեկալ կար, ճանապարհից մոտ 20-25 մետրի վրա էր տեղակայված, այդ հատվածում էլ բետոնե արգելապաշտներ են տեղակայված: Այդ հատվածում արդեն մեքենաները պետք է դանդաղ երթևեկեն: Կարծում եմ՝ ինչպես Գորիս-Ստեփանակերտ մայրուղու՝ Շուշիի երկու մուտքերի հատվածներում ադրբեջանական կողմը կահավորել է տեխնիկական միջոցներով, իմ տեղեկություններով, համապատասխան տեսադիտարկման համակարգեր են, նույնականացնում են մեքենայում գտնվողին անձին, այս պարագայում Գորիս-Կապան երկու ճանապարահահատվածին որևէ նոր ստուգում չի արվում ադրբեջանական զինծառայողների կողմից, բայց արագությունը փոքրացնելու և այդ հատվածում անհրաժեշտ տեխնիկական միջոցների պարագայում նույնականացման հնարավորություն կա»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular