ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ընտրությունները՝ նոր փորձություն Հայաստանի քաղաքական դաշտի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 17-ին ընտրություններ են կայանալու մի շարք համայնքներում։ Շիրակի մարզի Գյումրի, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ և Տաթև համայնքներում ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով, երբ ընտրություններին կարող են մասնակցել կուսակցություններն ու դաշինքները՝ իրենց ընտրացուցակներով։ Հատկապես Գյումրիում, Գորիսում և Մեղրիում բուռն պայքար է սպասվում մի կողմից իշխանության և նրա արբանյակների մյուս կողմից՝ ընդդիմության միջև։ Առայժմ որևէ առաջադրում արված չէ, վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է։

Գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գրոհելու է բոլոր համայնքները՝ իր կուսակիցներին, կամ էլ իշխանությանը հավատարիմ անձանց առաջադրելով որպես թեկնածու։ Գյումրիում դեռ հստակություն չկա գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջադրման վերաբերյալ։ Վերջինս, թեև քաղաքապետ էր դարձել Սերժ Սարգսյանի օրոք, Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններում աչքի չի ընկել, երբևէ չի դիմադրել փաշինյանականների ապօրինություններին։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական էր տվել՝ պատգամավոր ընտրվելուց և կալանավորվելուց հետո։ Այդ քաղաքներում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ են դարձել Փաշինյանի մերձավորները։

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում արտառոց իրավիճակ է ստեղծվել։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը հստակ գիտեն իրենց ակնկալիքների և հնարավորությունների սահմանները, և ՏԻՄ ընտրություններում իշխանությանն արժանի մրցակցություն ապահովելու համար պարտավոր են մեծ դաշինքներ ստեղծել, այլապես խոշոր համայնքներն էլ կհանձնեն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին։ Եթե մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում պատկերը կարող է այլ լինել, մարդիկ նախընտրեն իրենց հարմար թեկնածուի, ապա համամասնականի դեպքում քաղաքական գործոնն ավելի է ընդգծվում։ Իսկ որևէ համայնքում իշխանությանը հաղթելու հնարավորությունը կլինի միայն միավորման դեպքում։ Իհարկե, «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռքերը ծալած չի նստելու, փորձելու է պառակտել ընդդիմադիրներին, համոզել միայնակ մասնակցելու անհրաժեշտության մեջ, բայց դա բնավ չի բխում թե՛ այդ քաղաքական ուժերի, թե՛ համայնքների բնակիչների շահերից։

Լևոն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular