ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրական որքա՞ն կարմիր միս է կարելի ուտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր միսը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, սակայն դրա չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետեւանքների:

Ըստ դիետոլոգ եւ գաստրոէնտերոլոգ Իրինա Բերեժնայայի՝ կարմիր միս է տավարի եւ ոչխարի միսը, որոնք հարուստ են օգտակար նյութերով: Այսպիսով, այդ մթերքները պարունակում են երկաթ, սելեն, B վիտամիններ, ինչպես նաեւ պոլիհագեցած ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են իմունային, կենտրոնական նյարդային եւ մկանային համակարգերի համար:

Ինչպես նշել է դիետոլոգը, կարմիր մսի ոչ մեծ կտորը պարունակում է օրական անհրաժեշտ քանակությամբ երկաթ: Այդ բաժինը բուսական սննդով փոխարինելու համար հարկավոր է երեք կիլոգրամ կանաչ խնձոր կամ մեկ կիլոգրամ հնդկացորենի շիլա: Այնուամենայնիվ, ակտիվ ապրելակերպ ունեցող մարդկանց սննդակարգում կարմիր մսի քանակը պետք է ավելացվի:

«Եթե մարզիկ եք եւ ունեք բարձր ֆիզիկական ակտիվություն, ապա ձեզ ավելի շատ կարմիր միս է անհրաժեշտ, քան նրան, ով ամբողջ օրը նստում է համակարգչի առաջ, քանի որ մկանները պահանջում են հսկայական քանակությամբ ամինաթթուներ», - ասել է գաստրոէնտերոլոգը:

Նրա խոսքով՝ առողջ մարդը պետք է շաբաթական մինչեւ 400-500 գրամ կարմիր միս ուտի: Միեւնույն ժամանակ, ավելորդ քաշով, խոլեստերինի բարձր մակարդակով եւ սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է հրաժարվեն այս մթերքի ճարպոտ տեսակներից, քանի որ դրանք մեծ քանակությամբ խոլեստերին են պարունակում:

«Տրանսճարպերը կարող են հեշտությամբ յուրացվել օրգանիզմի կողմից եւ նույնքան հեշտությամբ կուտակվել խոլեստերինի տեսքով», - ասել է Բերեժնայան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular