ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր, Սլովակիա՝ Սլովակյան ազգային ապստամբության տարելիցի օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ՆԳ-ի հատուկ նշանակության ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

886 - վախճանվել է Բյուզանդիայի հայազգի կայսր Բարսեղ Ա-ն:

1827 – ռուս-պարսկական պատերազմի (1826—1828) ընթացքում տեղի է ունեցել Օշականի (Աշտարակի) ճակատամարտը պարսկական գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի զորքի և գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև:

1897 – ծնվել է խորհրդային շրջանի հայ նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան):

1899 – ծնվել է բեմանկարիչ և քանդակագործ Ստեփան Թարյանը (Թարխարարյան):

1938 – ԽՍՀՄ-ում մտցվել է ԲՈՒՀ-երում հեռակա սովորելու օրենք:

1951 – ծնվել է դերասան Հարություն Մովսիսյանը:

1953 - վախճանվել է դերասան և ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանը:

1965 – ծնվել է պետական գործիչ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ նախարար Կարինե  Մինասյանը։

1968 – Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան։

1990 - Երևանում սպանվել են  առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներ, հետմահու Հայաստանի ազգային հերոսներ դարձած ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշը, և Վիտյա Այվազյանը։

2002 - ընդդիմադիր կուսակցությունների  գրեթե մեկ շաբաթ տևած բանակցությունները ավարտվել են և ըստ ՀԺԿ-ի գրասենյակի հայտարարության վերջնական համաձայնության են եկել 14 կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները:

2006 - Հայաստանը վերջին հրաժեշտն է տվել Սիլվա Կապուտիկյանին:

2007 - պաշտոնապես հաստատվել է խոզերի «աֆրիկյան ժանտախտի» առկայությունը Հայաստանում:

2018 - Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը:

2019 - «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1541 - օսմանյան զորքերը գրավել են հունգարական թագավորության մայրաքաղաք Բուդան:

1619 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Բատիստ Կոլբերը:

1632 – ծնվել է բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա Ջոն Լոկը:

1698 – Պետրոս Մեծը հրամայել է իր ենթականերին սափրել մորուքները և կրել եվրոպական զգեստ:

1756 – Պրուսիայի թագավոր ֆրիդրիխ 2-րդը իր 60 հազարանոց բանակով ներխուժել է Սաքսոնիա սկիզբ դնելով 7-ամյա պատերազմին (1756—1763):

1758 – ԱՄՆ-ի Նյու- Ջերսի նահանգում ստեղծվել է առաջին հնդկացիական ռեզերվացիան:

1780 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը:

1799 – վախճանվել է Հռոմի պապ Պիոս 6-րդը:

1831 - Մայքլ Ֆարադեյը բացահայտում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը:

1862 – ծնվել է բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբելյան մրցանակակիր Մորիս Մետերլինկը:

1883 – Օտտավայում Թոմաս Ախերնը ցուցադրել է առաջին էլեկտրական սղոցը:

1885 – գերմանացի ինժիներ Գոտլիբ Դայմլերը արտոնագրել է մոտոցիկլը:

1897 – Բազելում տեղի է ունեցել առաջին սիոնական կոնգրեսը։

1904 - վախճանվել է օսմանյան 33-րդ սուլթան Մուրադ 5-րդը:

1907 - Քվեբեքում փլուզվել է կառուցվող կամուրջը, որի արդյունքում զոհվել է 75 աշխատող:

1929 - գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլը ավարտել է իր առաջին շուրջերկրյա թռիչքը:

1941 - նացիստական Գերմանիան զավթել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը:

1946 – ծնվել է ամերիկացի լեգենդար հեռացատկորդ Բոբ Բիմոնը:

1949 – ԽՍՀՄ-ում Սեմիպալատինսկում փորձարկվել է առաջին խորհրդային ատոմային ռումբը` ՌԴՍ-1-ը։

1958 – ծնվել է  ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնը, որը  13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։

1966 - վախճանվել է եգիպտացի աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը:

1982 – Գերմանիա Դարմշտադտ քաղաքի Ծանր իոնների ինստիտուտում հայտնաբերվել է պարբերական աղյուսակի 109-րդ քիմիական տարր Մայտներիումը։

1993 - Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեում ընտրողները անվստահություն են հայտնել Աբուլֆազ էլչիբեյին, և նա պաշտոնապես հեռացվել է պաշտոնից։

1995 - մահափորձ է իրականացվել էդուարդ Շևարդնաձեի նկատմամբ՝ խորհրդարանական ավտոկայանատեղի մոտակայքում պայթեցվել է նրա  «Նիվա», ավտոմեքենան, Շևարդնաձեն ստացել է թեթև վնասվածքներ։

2001 - հայտնաբերվել է երկարակեցության գենը:

2004 - տեղի է ունեցել 27-րդ  Ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը Աթենքում (Հունաստան):

2005 – սկսվել է «Փախուստ բանտից» ամերիկյան հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը։

2009 թ. – ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ակումը դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի հաղթող՝ եզրափակիչ խաղում հաղթանակ տանելով անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ակումբի նկատմամբ։

2012 – Լոնդոնում սկսվել են  15-րդ Ամառային Պարալիմպիկ խաղերը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular