ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվ վերջապես ո՞ւմ էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը. Միհրդատ Մադաթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ, Ու՞Մ ԷՐ ՁԵՌՆԱՏՈւ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը։
 
ԱԺ 8-րդ նստաշրջանը իականում տվեց շատ դարակազմիկ հարցերի պատասխաններ, որոնք թեև գուշակվում էին այս երեք տարիների ընթացքում, սակայն չէին հստակեցվել։ Հայոց հաղթական պատմության ամենախարիզմատիկ կերպարներից մեկը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր։ Սպարապետը անհերքելի հեղինակություն էր և նույնիսկ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ակտիվ վարկաբեկել Արցախյան առաջին ազատամարտի հերոսներին, նա զգուշությամբ էր վերաբերվում Սպարապետի կերպարին։ Այս ամենը ձգվեց մինչև 44-օրյա պատերազմը, երբ Փաշինյանի և իր կիրթ ու կառուցողական միակ բարեկամի թեթև ձեռքով և 5000 հայ նահատակի գնով, Շուշին հանձնվեց թշնամուն։ Համացանցում հայտնվեցին Սպարապետի արձանի նկատմամբ բարբարոսության իրականացման լուսանկարներ, որոնց Հայ ազգը անտարբերությամբ վերաբերվեց, ասեմ ավելին, հենց իր, Սպարապետի անհաջող եղբայրը նույնիսկ ոչ միայն չփորձեց դուրս բերել այդ արձանը օկուպացվող տարածքից, այլև հետո նույնիսկ ոչ մի կերպ չարձագանքեց...
Հենց սա էլ հուշեց Փաշինյանին, որ Սպարապետի կերպարը «հնացել» է, և ժամանակն է այն պղծելու։ Եվ այսպես, ԱԺ 8-րդ նստաշրջանին ներկա գտնվող ՔՊ ոհմակը, ի սկզբանե առաջ մղեց մի թեզ, թե այն ՊՆ նախարարները, ում օրոք բանակից փողով մարդ է ազատվել՝ Հայրենիքի դավաճաններ են։ Բոլորս ենք հիշում, որ Անկախ Հայաստանի առաջին ՊՆ նախարարը, ում օրոք բանակից փողով ազատվել են՝ Վազգեն Սարգսյանն էր։ Ի սկզբանե ուզում եմ ասել, որ այնքան պրիմիտիվ չեմ, որ փողով բանակից ազատող մի որևե ստոր «կլերկի» արարք վերագրեմ ՊՆ նախարարին, բայց ուզում եմ նշել, որ անկախ նրանից, որ նույն խմբակցության «նախկին» ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, կարծես թե փորձեց բացատրել այս կարծիքը, ԱԺ խոսնակը և բազում երեսփոխաններ, մամուլի ներկայացուցիչներին, ի լուր ամբողջ աշխարհի հայտնեցին, որ Սպարապետը՝ Հայրենիքի դավաճան էր։
Որպես շարունակություն, Լևոն Տեր Պետրոսյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով նույնպես ներկայացնում է Տեր Պետրոսյանի հոգեզավակ Փաշինյանին ԱԺ ամբիոնից պաշտոնապես հայտարարեց՝ որ Սպարապետը հեղաշրջում է իրականացրել Հայաստանում, ի նկատի ունենալով 1998 թվականի հայտնի դեպքերը՝ Տեր Պետրոսյանի հեռացումը իշխանությունից և Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը։
Իսկ հիմա ուղղակի տրամաբանական հարց՝ ու՞մ էր ձեռնատու հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտը ՀՀ Ազգային Ժողովում։ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ում հավատում և վստահում էր Սպարապետը, թե՞ տերպետրոսյանական ռեվանշիստներին, ովքեր այսօր էլ հանձնում են Հայրենիքը ի հակառակ Սպարապետի, պղծում և արժեզրկում են Սպարապետի տարած հաղթանակը՝ Արցախյան առաջին ազատամարտում, հայտարարում են, որ Սպարապետն արեց անթույլատրելին՝ զինվորական իշխանությունը խառնելով քաղաքական հարցերին և վերջապես Սպարապետին, ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում են Հայրենիքի դավաճան...
P.S. Ես գիտեմ, որ մինչ այժմ ժողովրդին կերակրել են այլ ստերով, հիմնավորելով, թե ժամանակի իշխանությունը պատասխանատու է տեղի ունեցածի համար, բայց ուզում եմ պատասխանել Փաշինյանի հանրահայտ ֆրազով՝ «պատասխանատու է, բայց մեղավոր չէ»։ Եվ չմոռանանք, որ 2018 թվականին գալով իշխանության, Փաշինյանը, ամենատարբեր բանագնացներով փորձեց համագործակցել հոկտեմբերի 27-ի հիմնական հանցագործ Նաիրի Հունանյանի հետ...
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular