ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կեղծամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կեղծամների մասին առաջին հիշատակությունները թվագրվում են  մ.թ.ա. 3-րդ հազարամյակով: Կեղծամ կրելը նորաձև է եղել  հին եգիպտացիների մոտ, իսկ  փարավոնների մոտ անգամ  եղել են հատուկ նշանակություն մասնագետներ, որոնց պարտականությունն էր կեղծամների ստեղծման   վերահսկողությունը: Այդ ժամանակներում  շքեղ կեղծամներ  պահանջվում էր կրել ցանկացած հատուկ առիթների դեպքում: Ավելին, կանանց կեղծամները տղամարդկանց կեղծամների հետ համեմատած  շատ ավելի պարզ և համեստ էին: Ժամանակին զուգընթաց  կեղծամներ պատրաստելու տեխնոլոգիան կատարելագործվել է: Օրինակ պարզվել է մոմի օգնությամբ  արհեստական գանգուրներ ստեղծելու տեխնոլոգիան: Հ

նագետների կողմից հայտնաբերված մի կեղծամ, որը թվագրվում է մ.թ.ա. 1-ին հազարամյակով, ունի բազմաթիվ  գանգուր խոպոպներ, ինչպես նաև հետևի կողմից մի քանի երկար ուղիղ հյուսներ: Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին կեղծամների  նորաձևությունը տարածվել է  Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի երկրներում:  Այս տարածքների կեղծամները ևս իրենց շքեղությամբ չեն զիջել եգիպտական փարավոնների կեղծամներին:  Կեղծամներ կրել են նաև Հին Հունաստանում: Այնտեղ ամենից հաճախ կեղծամները օգտագործվել են թատերական նպատակով, ընդ որում  դրական կերպարների համար  ընտրվել են բաց գույնի, չարագործների համար սև, իսկ  կատակերգուների համար շիկահեր գույնի կեղծամներ: Հռոմեական կայսրության տարիներին կեղծամները հատկապես նորաձև են եղել կանանց շրջանում: Սպիտակ մազերով կեղծամները  համարվել են ամենաթանկը, չնայած  շիկահեր և ծղոտագույն կեղծամները նույնպես գնահատվել են, իսկ լավագույն սև կեղծամները եղել են հնդկական:

Միջին դարերում եվրոպական երկրներում կեղծամ կրելը ընդունված չի եղել:  Ավելին, տղամարդիկ անգամ երկար մազեր չեն պահել:  Կեղծամների  պատմության մեջ զարգացման նոր փուլ է սկսվել շնորհիվ  միապետների:

Օրինակ  16-րդ դարում Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին սկսել է կեղծամ կրել, որպեսզի թաքցնի իր սպիտակող մազերը: Նա իր տրամադրության տակ ունեցել է մոտ 80 կեղծամ: Կեղծամի շնորհիվ Լյուդովիկոս 14-րդն էլ թաքցրել է իր ճաղատը, ընդ որում նա այնքան հմտորեն է կեղծամ կրել, որ նրա զգեստապահարանի այս նորաձևությունը հարյուրամյակներով առաջ է մղել այդ նորաձևությունը: Այդ ժամանակներում բավարար չէր մեկ կեղծամ ունենալը: Առավոտյան, որպես կանոն, օգտագործվում էին մուգ գույնի կեղծամներ, կեսօրին՝ շագանակագույն, իսկ  երեկոյան  ժամանցի համար  սպիտակ կամ բաց գույների: Այսինքն, ազնվական տիկինը կամ պարոնը պետք է ունենար առնվազը երեք կեղծամ: Նշենք, որ բնական մազերից պատրաստված կեղծամները  շատ թանկ են եղել, ուստի աղքատ մարդիկ կրել են   ձիու պոչից կամ այլ կենդանիների մազերից պատրաստված կեղծամներ: Տարբեր ժամանակներում կեղծամ պատրաստելու համար օգտագործվել են տարբեր նյութեր՝ կտավատի և եգիպտացորենի թելիկներ, ջրիմուռներ, ակրիլային, նեյլոնային, վինիլային և այլ նյութեր: Ներկայումս նորաձևության մեջ է բնական մազերից պատրաստված կեղծամները,  չնայած նման իրը  բավականին թանկ է: Արհեստական մազերից պատրաստված կեղծամները շատ ավելի էժան են և նման կեղծամի արժեքը մոտավորապես հարյուր դոլլար է: Նշենք, որ ի տարբերություն բնական մազերից պատրաստված կեղծամի՝ արհեստականները մի շարք առավելություններ ունեն՝  շատ ավելի հեշտ է այն լվանալը, սանրելը և այլն:  Այնուամենայնիվ, արտաքին տեսքով դրանք չեն կարող համեմատվել բնական մազերից պատրաստված կեղծամների հետ, որոնք անտեսանելի են և այնպիսի տպավորություն են ստեղծում, որ դա այն կրողի բնական մազերն են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular