ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պնդում է, որ պետք է սկսել սահմանազատումը Ադրբեջանի հետ, իսկ օմբուսմեն Արմեն Թաթոյանը համոզված է, որ չի կարելի անել դա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

fondsk.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով  Երևանը պետք է շտապ սկսի սահմանազատել և սահմանագծել Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանները: Նրա խոսքով  սահմանազատումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Վրաստանի հետ  սահմանազատումը սկսվել է դեռ 1997 թվականին, սակայն դեռ ավարտված չէ: «Վստահ եմ, որ մենք կշարունակենք այս գործընթացը փոխըմբռնման մթնոլորտում և կհասցնենք այն իր տրամաբանական ավարտին»,- վստահություն է հայտնել Փաշինյանը: Նրա խոսքով, այդ գործընթացը բարդ է, քանի որ սահմանի որոշ հատվածներ անցնում են հեռավոր լեռնային շրջաններով, սակայն սահմանազատման ձգձգվող գործընթացը չի ազդում Թբիլիսիի հետ բարիդրացիական հարաբերությունների վրա: «Փաստորեն, մենք պետք է իրականացնենք սահմանազատման և սահմանագծման գործընթաց միայն մեր հետխորհրդային հարևանների հետ, քանի որ Թուրքիայի և Իրանի դեպքում հարցը լուծվել է խորհրդային ժամանակաշրջանում», - պարզաբանել է վարչապետը:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի դեպքում սահմանազատման գործընթացը կարող է լինել բարդ և անկանխատեսելի, հատկապես սահմանի որոշ հարավային հատվածներում, սակայն վարչապետը վստահ է, որ պետք է շտապել: «Կարծում եմ, որ մենք պետք է հնարավորինս շուտ սկսենք Ադրբեջանի հետ  սահմանազատման և սահմանագծման գործընթացը: Ես շատ ցավում եմ, որ այդ հարցի վերաբերյալ ուրվագծված որոշումներին չհաջողվեց հասնել գարնանը  Հայաստանում ներքաղաքական բուռն աղմուկի պատճառով: Միևնույն ժամանակ, հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում առաջացած ճգնաժամային իրավիճակը լուրջ խոչընդոտ է այդ աշխատանքների մեկնարկի համար, քանի որ սահմանազատումը կայունություն է պահանջում սահմանի ողջ երկայնքով», - նշել է Նիկոլ Փաշինյանը դժվարին դեպքերում առաջարկելով հիմք ընդունել խորհրդային շրջանի համակարգված քարտեզները:

Երևանը սահմանին կայունության ապահովման երեք տարբերակ է առաջարկում. Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայումը, ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից դիտորդների տեղակայումը: Այս բոլոր տարբերակներն էլ ներկայումս քննարկվում են: Բաքվում հիշեցրել են, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործում, որի մասին հայտնել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեմ է սահմանազատման գործընթացի մեկնարկին: Նա կարծում է, որ նախ անհրաժեշտ է ադրբեջանցի զինվորականներին դուրս բերել Հայաստանի տարածքից, որտեղ նրանք գտնվում են մայիսի 12 -ից, գրավված դաշտերն ու արոտավայրերը վերադարձնել Սյունիքի և Գեղարքունիքի բնակիչներին, հակառակ դեպքում սահմանազատումը կօրինականացնի հայկական տարածքների կորուստը: «Ներկայիս պայմաններում  սահմանազատում և սահմանագծում չի կարող իրականացվել: Սա կարող է հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրման սահմանամերձ գոտու բնակիչների իրավունքների խախտման առումով: Նրանց իրավունքները պետք է վերականգնվեն: Այդ գործընթացները պետք է իրականացվեն Հայաստանի տարածքից ադրբեջանցի զինծառայողների դուրսբերմանը զուգահեռ»,- պնդում է ՄԻՊ -ը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular