ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի իշխանությունները հարցը լուծված կհամարեն, երբ Հայաստանը Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի տարածքային մաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության թեմային, հետո էլ շեշտել, որ Թուրքիայից որոշակի դրական ազդակներ կան․ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։

Հարցին, թե արդյոք թուրքագետը որևէ դրական ազդակ նկատել է թուրքական կողմից Մուշեղ Խուդավերդյանը պատասխանել է․ «Այդ ի՞նչ դրական ազդակի մասին է խոսքը։ Ես ինքս որևէ դրական ազդակ չեմ հանդիպել։ Ամենայն հավանականությամբ, կառավարության ղեկավարը նկատի ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի օգոստոսի 25-ի հայտարարությունը։ Բայց պետք է միշտ նկատի ունենալ, որ Թուրքիայի իշխանությունները հարցը լուծված կհամարեն այն ժամանակ, երբ Հայաստանը Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի տարածքային մաս, ինքնիշխան տարածք։ Եվ միայն այդ պարագայում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը»։

 Ըստ թուրքագետի Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար նախևառաջ այդ երկրի առաջ քաշած նախապայմանները պետք է բավարարել, իսկ դրանք չեն բխում Հայաստանի շահերից։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular