ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովում շարունակում են խախտել լրագրողների և պատգամավորների իրավունքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում տարօրինակ միտում է նկատվում․ դահլիճում սրացումների ժամանակ անվտանգության աշխատակիցներն առաջինը նետվում են լրագրողների օթյակ և դուրս վռնդում բոլոր լրագրողներին՝ թույլ չտալով տեսագրել դահլիճի իրարանցումը։ Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում սա լրագրողների իրավունքների նման զանգվածային խախտման առաջին դեպքն է։

Փաստացի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իր կուսակիցները փորձում են հանրությանը զրկել իրենց պահվածքը լուսաբանելու հնարավորությունից։ Իհարկե, այս որոշումնառավել քան անհեթեթ է, լրագրողների փոխարեն դահլիճում կատարվող իրադարձություները, ծեծուջարդը, ընդհարումները բավական հաջող լուսաբանում են ընդդիմադիր պատգամավորները, որոնք ուղիղ եթերում ցույց են տալիս, թե ինչ է կատարվում, ով ում վրա հարձակվեց, ով ում հարվածեց։ Ակնհայտ է՝ լրագրողներին և օպերատորներին վռնդելով օթյակից՝ իշխանությունը չկարողացավ հասնել իր բուն նպատակին, և այժմ որոշել է հերթական անհեթեթությունն անել՝ արգելել պատգամավորների՝ իրենց հեռախոսները մտցնել նիստերի դահլիճ։

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիրը» քննարկում է արել և որոշել, որ կդիմի ԱԺ նախագահությանը՝ այս առումով նոր որոշում ընդունելու առաջարկով, որով կզրկեն հանրությանը իրականությունը տեսնելու վերջին հնարավորությունից։ Իհարկե, պատգամավորների իրավունքների նման խախտումը լուրջ աղմուկ է բարձրացնելու, Ալեն Սիմոնյանին դժվար թե հաջողվի անցկացնել այս որոշումը։ Դրան, թերևս, դեմ լինեն նաև իշխանական պատգամավորները, որոնց զգալի մասը ԱԺ նիստերի դահլիճում զբաղված է բացառապես հեռախոսով խաղեր խաղալով։ Եվ հեռախոսները ներս մտցնելու արգելքը առաջին հերթին չի բխում հենց այդ պատգամավորների շահերից։ 

Կարեն Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular