ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտության աղետաբերը․ Արծրուն Հովհաննիսյանն իր մեղքերը գցում է նախկինների վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները վաղուց են ընտրել իրենց բոլոր մեղքերն ու սխալները նախկինների ուսերին բարդելու մարտավարությունը։ Երեկ էլ այդ մարտավարությունից օգտվեց ՊՆ նախկին ներկայացուցիչ, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում սուտ ու կեղծիք տարածած, հանրությանը ստով կերակրած Արծրուն Հովհաննիսյանը։ Այդ նպատակով նա հատուկ Հանրային հեռուստատեսություն էր գնացել, որտեղ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, նախկիններին մեղադրել իրեն գնելու փորձերի մեջ։

«Պատերազմից հետո կանգնում էին ու ճակատիս ուղիղ խոսքով ասում. հելիր, իշխանություններին մեղադրիր ու կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ։ Հայտարարի՜ր, որ իշխանությունները ծախել են հողերը ու ասա, որ պատերազմը ի սկզբանե տանուլ տված է եղել, ու դու ոչ մի բանի պրոբլեմ չես ունենա։ Քո մասին, կյանքդ կհոգանք և քեզ կապահովագրենք ամեն ինչով», -ասել է Հովհաննիսյանը։

Որևէ անուն Հովհաննիսյանն այդպես էլ հրաժարվել է ներկայացնել, ասել, թե ով կամ ովքեր էին փորձում լուծել իր ֆինանսական խնդիրները՝ իշխանություններին մեղադրելու դիմաց։ Ընդդիմությունն արդարացի հարց է բարձրացնում, պահանջում անուններ հրապարակել, այլապես կարձանագրեն, որ Հովհաննիսյանը կրկին սուտ է խոսում։ Վստահ ենք, որևէ անուն այդպես էլ չի հնչելու։

Պարտության աղետաբեր Արծրուն Հովհաննիսյանը տևական ժամանակ անհետացել էր հանրության աչքից, փորձում էր աչքի չընկնել՝ գիտակցելով, որ հանրությունն այլևս չի վստահում իր խոսքին։ Այսօր, սակայն, նա կրկին իշխանական հեռուստաալիքների աստղն է դարձել, քաղաքական հայտարարություններ է անում, մեղադրում նախկիններին, Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին՝ այդկերպ փորձելով ապահովագրել իրեն։ Նա, իհարկե, եզակի չէ այդ հարցում, նույն մարտավարությունից լիուլի օգտվում են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա մյուս կողմնակիցները։ Իսկ իրականությունն այն է, որ արծրունհովհաննիսյաննները պարզապես ստում են՝ իրենց մորթին փրկելու համար։ Այլապես, համարձակություն կունենար՝ անուններ տալու։

Արմեն Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular