ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատում և սահմանագծում՝ ընդդեմ Հայաստանի շահերի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սյունիքի մարզում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածների փակումը հերթական փորձությունը դարձավ Հայաստանի գործող իշխանության համար, և հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողեց այդ փորձությունը։ 

Հանրության բուռն զարմանքոն ու զայրույթն էր հարուցել կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երբ հայկական տեղանունների փոխարեն նա նախընտրեց օգտագործել ադրբեջանական Էյվազլի և Չայզամի տեղանունները։ 

Փաշինյանի քարոզիչները դրանից հետո աղմուկ բարձրացրին, իբր Փաշինյանը հայկական գյուղերը նկատի չի ունեցել, այլ Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքները, սակայն սա ընդամենը տակտիկական հնարք էր՝ ձախողումն արդարացնելու։ Ինքը՝ Փաշինյանն էլ պնդում է, թե Ադրբեջանն այս քայլն արել է հայկական իշխանությունների առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: «Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները, իհարկե, պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց, մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք: Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել: Սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»,- նշել է Փաշինյանը: Ճանապարհն այսօր արդեն բացվել , սակայն որևէ երաշխիք չկա, որ այն կրկին չի փակվի։ Թերևս, ամենաճիշտը ձևակերպել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ 

«Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այդ թվում նաև երկու գյուղերը։ Պահանջը կատարվել է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է (այն էլ կառավարության նիստի ժամանակ), նաև որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց նաև երկու գյուղերը, օգտագործելով դրանց ադրբեջանական անվանումները։ Որպեսզի տարընթերցումների չլինեն, ՀՀ վարչապետի խոսքերը հստակեցրեցին ՀՀ մի քանի նախարար ու պատգամավոր։ Քչերը հասկացան, որ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը»,- նշել էր Դանիելյանը։

Իսկ մենք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գլխիկոր համաձայնվում է Ադրբեջանի բոլոր պահանջների հետ, կետ առ կետ իրականացնում այդ պահանջները, ժամանակ շահում՝ Հայաստանում իշխանության ղեկին ամրապնդվելու, ընդդիմախոսներին ճնշելու և իր քարոզչական թեզերով բողոքի ալիքը լռեցնելու համար:

Արամ Գիշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular