ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… մատիտսրիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակին, մինչ գրիչների հայտնվելը մատիտը գրելու ամենահարմար միջոցն է եղել: Մատիտին պետք չէ թանաք, թանաքաման և այլ նյութեր, իսկ գծի լայնությունը հեշտությամբ կարելի է փոփոխել գրաֆիտի սրության աստիճանը փոխելով ... Իհարկե մատիտի օգտագործումը իր հեշտությամբ առանձնանում է թանաքից և գրիչից, բայց ունի մշտական սրման անհրաժեշտություն: Սկզբում մատիտները սրվել են դանակով, այնուհետև հայտնվել են սովորական մեխանիկական սրիչներ, այնուհետև գործարանի կամ գրասենյակի մասշտաբով հայտնվել են կիսաավտոմատ և ավտոմատ սրման սարքեր: Մատիտսրիչի գյուտի առաջին արտոնագիրը ստացել է ֆրանսիացի մաթեմատիկոս Բեռնարդ Լասսիմոնը 1828 թվականին: Նա այդ սարքը հորինել է իր կնոջ համար, որը նկարիչ էր: Լասսիմոնի կինը  էսքիզներ էր անում և նրան անընդհատ անհրաժեշտ էին սրված մատիտներ: Իսկ այդ կինը փխրուն էր, և մատիտ սրելիս դանակը սարսափելի էր թվում նրա բարակ ձեռքերում: Բերնարդը ստեղծագործ միտք և աշխատելու կարողություն ուներ և մատիտի սրիչ է ստեղծում իր սիրելիի համար: Նրա ստեղծած մատիտսրիչի օրինակը չի պահպանվել: Իսկ պահպանվել է ամերիկյան մատիտսրիչը, որը ստեղծվել է Ուոլտեր Ֆոստերի կողմից 27 տարի անց: Հենց Ֆոստերն է  հիմնել աշխարհում մատիտսրիչների արտադրության առաջին ընկերությունը  և սկսել դրանց զանգվածային արտադրությունը: 1917 թվականին ԱՄՆ-ում է հորինվել նաև առաջին էլեկտրական մատիտսրիչը: Դրա աշխատանքի սկզբունքը եղել է նույնը, ինչ մեխանիկականինն է, մեկ կամ մի քանի հարթ կամ գլանաձև դանակ, որոնք պտտվում են էլեկտրական շարժիչով: Իսկ արդեն, 1936 թվականին այդ էլեկտրական մատիտսրիչների օգտագործման մեջ կիրառվել է սրման ավտոմատ որոշման սկզբունքը, այսինքն սարքն անջատվում է, երբ  մատիտի ծայրը բավականաչափ երկար և սրված  է: Ժամանակի ընթացքում սովորական էլեկտրական մատիտսրիչը դարձել է ցանկացած գրասենյակի անփոխարինելի իր: Սակայն ներկայումս քանի որ մարդիկ սկսել են գրելու համար ավելի ու ավելի հաճախ համակարգիչներ օգտագործել, մատիտսրիչների պահանջարկը ընկել է: Չնայած դրան ներկայումս էլ  աշխարհում տարեկան արտադրում է այդ գրենական պիտույքի մոտ 20 միլիոն օրինակ: Ներկայումս գոյություն ունեն տարբեր կառուցվածքով սրիչներ՝ սկսած ձեռքի սրիչից, որը կարող է տեղավորվել գրպանում կամ գրչատուփում, վերջացրած մեծ չափերի սրիչներով (մեխանիկական և էլեկտրոնային), որոնք տեղադրվում են գրասենյակներում սեղանների վրա։ Վերջիններս միշտ ունենում են ինչ-որ հատուկ մաս մատիտի տաշեղները պահելու համար (նման հարմարանք լինում են նաև որոշ ձեռքի սրիչների վրա)։ Մեխանիկական  սրիչները  հարմար են օգտագործման համար դպրոցներում, գործուղումներում, տանը և այլն: Արվեստագետները, ովքեր սիրում են նկարել մատիտով, ինչպես նաև գրասենյակային աշխատողները օգտագործում են էլեկտրական սրիչներ, որոնք սրում են մատիտները ավելի արագ և լավ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular