ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակը ընտրություններում չի կարող չեղարկել պարտված պատերազմը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

news.ru-ն գրում է, որ հայկական խորհրդարանական ընդդիմությունը ուշքի գալով ընտրությունների արդյունքի սկզբնական ցնցումից, փորձում է ինքնահաստատվել: Այսպիսով, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցող կատաղի լեզվակռիվները, որոնք երբեմն վեր են ածվում ձեռնամարտերի, պայքարի նոր փուլի հետևանք են: Ընդդիմությունը ձգտում է փոխհատուցել սեփական փոքր քանակությունը ցուցադրական ակտիվությամբ: Մյուս կողմից Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է թույլ չտալ, որ ընդդիմությունը դուրս գա իր նպատակային շրջանակներից: Ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ Փաշինյանը պաշտպանության և անվտանգության ոլորտում ամենակարևոր որոշումների կայացման նախաշեմին է, որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատումը և Նախիջևանի տրանսպորտային միջանցքի բացումը: Նա չի կարող անվերջ հետաձգել այդ հարցերի լուծումը, Իլհամ Ալիևը պահանջում է կառուցողական մոտեցում, որին աջակցում է նաև Ռուսաստանը:

Հետևաբար, շուտով Երևանում իշխանության հաշտության կուրսի քննադատության «հնարավորությունների պատուհան» կբացվի  ընդդիմության համար: Իսկ խորհրդարանում տեղի ունեցող ծեծկռտուքները, երկու կողմերի համար էլ մի կողմից ուժերի փորձարկումներ են, իսկ մյուս կողմից էլ ներքաղաքական նոր մարտերի նախաշեմին իրենց դրոշների ներքո համակիրների մոբիլիզացիայի սկիզբ:

Նիկոլ Փաշինյանը պարտվել է պատերազմում, բայց հաղթել է ընտրություններում: Այս փաստը առանցքային է ներկա իրավիճակը հասկանալու համար: Չնայած ընտրողների աջակցությանը, նրա դիրքորոշումը բոլորովին էլ անսասան չէ: Հայկական էլիտաները պառակտված են, ուժային կառույցները դժգոհ են այն դերից, որոնք նրանք ստիպված են կատարել, Փաշինյանը նրանց համար խորթ է, սկսնակ: Իսկ շատերի կարծիքով էլ նա դեռ չի ստացել իր հասանելիքը պատերազմում պարտության համար: Ըստ այդմ, ընդդիմությունը (թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական) հանգիստ ու հանդուրժողական չի պահի իրեն: Հունիսի 20 -ի ընտրություններում  հենց Փաշինյանի հաղթանակն է հիմք հանդիսանում հետագա ցնցումների համար:





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular