ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 տարի անց բուժծառայությունները կլինեն լիովին անվճար. նախարարը ներկայացնում է ծրագիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iravaban.net-ը գրում է.

Առողջապահության ոլորտում ստվերային շրջանառությունը 120 միլիարդ դրամ է, ոչ սպիտակ դաշտում կատարվողը՝ 85 միլիարդ: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին խոսում է անկաշկանդորեն. դրանք առկա են, հայտնի է՝ որտեղ, և դրանց չեզոքացնելու ուղղությամբ քայլեր կատարվում են: Իրավաբան.net -ի «Զրույց գործադիր իշխանության անդամների հետ» շարքի զրուցակիցը Լևոն Ալթունյանն է:

–Պարոն Ալթունյան, խնդրում եմ ներկայացրեք առողջապահության ոլորտում առկա ներկայիս հիմնական խնդիրները և դրանց ուղղությամբ կատարվող քայլերը:

-Շատ ծավալուն հարց է: Ընդհանուր խնդիրը, առաջին հայացքից, գումարի բացակայությունն է: Մենք այս տարի պետպատվերը բաշխելիս բուժեկենտրոններից մոտ 5 միլիարդ դրամի պահանջարկ ունեինք, սակայն կարողացանք բաշխել 1.8 միլիարդ գումար, մյուս մասը, ցավոք, մնաց չծածկված: Եվ եթե 2017 թ-ի համար մենք հայթայթենք այդ 5 միլիարդը, ապա հայաստանյան բժշկությունը պետք է որ հարց չունենա: 5 միլիարդը մենք հայթահայթել ենք՝ տարբեր տեսակի տնտեսումների, ծախսերի, մեքենաների կրճատումների, գույքի օտարումների հաշվին, բայց ես չեմ համարում, որ մենք բոլոր պրոբլեմները լուծել ենք: Այսօր մեր հիմնական նպատակը ծախսերի օպտիմալացումն է: Այսինքն, հայտարարել մի օր, որ 3 միլիոն բնակչության համար մենք ունենք բավարար և ռացիոնալ քանակի ամբուլատոր և հիվանդանոցային բուժհաստատություններ: Եթե լինեն մարդիկ, որ կցանկանան նոր բուժկենտրոններ բացել, կարող են, սակայն պետական ծրագրեր իրականացնելու հավակնություն չունենան: Քանի որ գումար փոշիացնելով մենք ուղղակի ծառայության գինն ենք բարձրացնում: Եթե մենք ուզում ենք պահել հաշվապահություն 1000 բուժկենտրոնում, պարզ է, որ բժշկական ծառայությունները ավելի թանկ կլինեն, քան եթե մենք պահենք 10 հաշվապահություն՝ տասը բուժկենտրոնում: Միշտ կան հիմնական և օժանդակ ծառայություններ մատուցողներ և այդ ծառայությունները ապահովող օղակներ:

–Այսօր խոսվում է այն մասին, որ մարզերում խնդիր կա՝ բուժկենտրոնների քիչ լինելու հետ կապված։ Արդյո՞ք այս դեպքում այդ խնդիրը չի սրվելու։

– Կա խնդրի երկու կողմ: Մեկն այն է, որ մարզերում ինչ-որ ծառայությունների առաջարկը բավարար չէ, մյուսը՝ ինչ-որ ծառայությունների առաջարկը կա, բայց բնակչությունը նախընտրում է գալ Երևան և մարզում չօգտվել այդ ծառայությունից, թեկուզև Երևանում նույն ծառայությունը կարող է մի քիչ ավելի թանկ արժենալ։ Դա, թերևս, բացատրվում է բուժծառայությունների ավելի բարձր որակով: Մենք հիմա հետազոտական աշխատանք ենք կատարում՝ փորձելով պարզել, թե որ ծառայությունները պետք է մոտեցնենք շահառուներին, և որ ծառայությունները կարող ենք կենտրոնացնել մայրաքաղաքում կամ մարզկենտրոններում: Եվ պարզել, թե ինչ է պետք, որպեսզի մարդը բավարար ժամանակում տվյալ ծառայությունից օգտվելու հնարավարությունն ունենա։ Սկզբունքն այս է․ օրինակ, եթե հայտարարում ենք, որ սրտի կաթվածից հետո առավելագույնը մեկուկես ժամվա ընթացքում ՀՀ բնակիչը պետք է հնարավորություն ունենա սրտի ստենտավորման, ապա հաշվարկում ենք շտապօգնության, հիվանդանոցում պատրաստվելու, ճանապարհի ժամանակը (մենքենայի արագությունը), և ստանում ենք, որ, օրինակ, պետք է բնակավայրերից 35 կմ շառավղով հեռավորության վրա ունենալ մի բուժկենտրոն, որը ունի հմուտ աշխատակազմ և ապահովում է սրտի ստենտավորումը: Մենք շարժվելու ենք այդ ուղղությամբ և ոչ թե այն կարծրատիպով, որ ցանկացած քաղաքում պետք է լինի բուժկենտրոն: ․․․Ներկայումս առողջապահության բյուջեն 85 միլիարդ դրամ է, սակայն բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ շուրջ 120 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն կա։ Մեր նպատակն է այդ գումարը դուրս բերել սպիտակ դաշտ: Ես երևի առաջին անգամ հայտարարեմ, որ մեր առողջապահության ծրագրում կա մի կետ՝ 5 տարում առողջապահության բյուջեն 85 միլիարդից դարձնել 300 միլիարդ դրամ:

 

–Ինչպե՞ս:

-Ասեմ․ 85 միլիարդը և 120 միլիարդը ստվերից դուրս բերելով ունենում ենք 205 միլիարդ։ 5 տարվա ընթացքում այդ 85 միլիարդը աճելու է տարեկան 5 կամ 10 տոկոսով, այսինքն՝ դառնում է 240 միլիարդ։ Մնացած գումարի մասով մենք նախատեսում ենք կյանքի կոչել մի ծրագիր, որով ծխախոտի և ալկոհոլի վաճառքներից հատկացումներ կլինեն առողջապահության բյուջեին, որպեսզի դրանց նեգատիվ ազդեցությունը առողջության վրա որոշակիորեն չեզոքացվի: Եվ մյուս կողմից՝ ապահովագրական ծրագրերի ավելի ծավալուն ներդրում։

 

–Իսկ ե՞րբ է նախատեսվում ներդնել այդ ապահովագրական ծրագիրը։

-Ասեմ․ 85 միլիարդը և 120 միլիարդը ստվերից դուրս բերելով ունենում ենք 205 միլիարդ։ 5 տարվա ընթացքում այդ 85 միլիարդը աճելու է տարեկան 5 կամ 10 տոկոսով, այսինքն՝ դառնում է 240 միլիարդ։ Մնացած գումարի մասով մենք նախատեսում ենք կյանքի կոչել մի ծրագիր, որով ծխախոտի և ալկոհոլի վաճառքներից հատկացումներ կլինեն առողջապահության բյուջեին, որպեսզի դրանց նեգատիվ ազդեցությունը առողջության վրա որոշակիորեն չեզոքացվի: Եվ մյուս կողմից՝ ապահովագրական ծրագրերի ավելի ծավալուն ներդրում։

Շարունակությունը` այստեղ

 

 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular