ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները ՄԱԿ-ին խնդրել են պարենային օգնություն ցուցաբերել Աֆղանստանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» ահաբեկչական շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավար Մուհամադ Աբաս Ստանեկզայը Դոհայում հանդիպում Է ունեցել Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դևիդ Բիսլիի հետ և նրա հետ քննարկել Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաև ստեղծված իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու կողմերը նաև քննարկել են այն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջև, հավելելով, որ Պարենավորման համաշխարհային ծրագիրը պետք Է անհապաղ օգնություն ցուցաբերի Աֆղանստանի բնակչության չքավոր խաղերին»,-օգոստոսի 27-ին հաղորդել Է թալիբների ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը: Նրա խոսքով՝ «Թալիբան»-ի պատվիրակությունը ՄԱԿ-ի ՊՀԾ-ի ղեկավարին հավաստիացրել Է անվտանգության ու համագործակցության հարցում և նրանց շնորհակալություն հայտնել հումանիտար օգնության համար:

Ավելի վաղ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) հայտարարել Էր 10 միլիոն աֆղանցի երեխաների մասին, որոնք հումանիտար օգնության կարիք ունեն: Այնտեղ մտահոգություն են հայտնել, որ այս տարի 10 միլիոն երեխաներից շուրջ մեկ միլիոնը կարող Է հայտնվել սովի պայմաններում և, չստանալով անհրաժեշտ բուժում, մահանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular