ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 27)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մոլդովա՝ Անկախության օր, Իրան՝ Դեղագործի օր, Ռուսաստան՝ Ռուսական կինոյի օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828 – ռուսական զորքերը Օսմանյան կայսրությունից նվաճել են Ախալցխայի բերդը։

1875 –ծնվել է  Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղար և զինակից զորավար Մախլուտոն։

1956 – ծնվել է հայազգի ռուսաստանյան դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը:

1974 - վախճանվել է նկարիչ Եփրեմ Սավայանը:

1975 - վախճանվել է պետական և կուսակցական գործիչ Պարգև Ղազարյանը:

1982 - հայ ահաբեկիչները Կանադայի Օտտավա քաղաքում սպանել են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին:

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ղազախստանի հետ։

1994 - վախճանվել է քանդակագործ Դերենիկ Դանիելյանը:

1997 - Հայաստանը ստորագրել է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր Ռուսաստանի հետ։

2007 – վախճանվել է ամերիկահայ նկարիչ, գորգագետ, գորգարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը։

2008 - սկսվել են Գյումրի-Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները` կապված սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման հետ:

2009 - Մինաս Ավետիսյանի լավագույն որմնանկարներից մեկը՝ 1973 թվականին ստեղծված «Թորոս Ռոսլինը», Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ վերականգնվել է և վերջնականապես հանգրվանել Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում։

2018 - Բնապահպանների և «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել հանքի մատույցներում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա.49 - Իսպանիայի պաշարման արդյունքում Իլերդոյում (ժամանակակից Լերիդա) պոմպեացիները կապիտուլացիայի են ենթարկվել Կեսարի կողմից:  

1576 – վախճանվել է վերածնունդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածնունդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը հանդիսացող նկարիչ Տիցիանը։

1760 – Ռուսաստանում թագուհի Ելիզավետան հրաման է արձակել, համաձայն որի պետական աշխատողներին արգելվել է կաշառք վերցնել:

1770 – ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչ, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիր Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը։

1783 - Փարիզի երկնքում առաջին թռիչքն է իրականացրել շարլյերը՝ «ցնդող գազով» լցված աէրոստատը:

1813 - Դրեզդենյան ճակատամարտում Նապոլեոնը հաղթել է դաշնակցային բանակին:

1855 - Լոնդոնում ցուցադրվել է առաջին այնպիսի դաշտային խոհանոց, որի միջոցով  գումարտակի համար կերակուր պատրաստելու համար ծախսվում է սովորական 800 կգ փայտի փոխարեն 21 կգ:

1859 - գնդապետ էդվին Դրեյկը ամերիկյան Տայտատսվիլլա քաղաքի մոտ (Փենսիլվանի նահանգ) հորատել է առաջին նավթային հորը: Այդ օրը համարվում է ամերիկյան նավթարդյունաբերության ծննդյան օր:

1871 - ծնվել է ամերիկյան գրող, հասարակական գործիչ և ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերը:

1875 - Լուկակ դե Բուաբոդրինը հայտնագործել է Մենդելեևի կանխատեսած գալիում քիմիական էլեմենտը:

1878 - ծնվել է ռուս զորահրամանատար, Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող Պյոտր Վրանգելը:

1884 – ծնվել է վրացի բանաստեղծ Ալեքսանդրե Աբաշելին։

1896 - Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի է ունեցել աշխարհի ամենակարճ պատերազմը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Այն տևել է 38 րոպե:

1896 – ծնվել է հանրահայտ խորհրդային դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:

1900 – Անգլիայում երթուղի են մտել առաջին միջքաղաքային ավտոբուսները:

1910 – ծնվել է կաթոլիկ վանուհի Մայր Թերեզան:

1911 - Մոսկվայում հիմնադրվել է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը։

1912 – էդգար Ռեյս Բերրոուզը ամսագրում հրատարակել է Տարզանի արկածների մասին պատմող առաջին պատմվածքը:

1916 - Առաջին համաշխարհայինպատերազմի ընթացքում  Ռումինիան պատերազմ է հայտարարում Ավստրա-Հունգարիային:

1922 - Հույն-թուրքական պատերազմի ընթացքում  թուրքերի զորքը գրավել է Էգեյան Աֆյոն-Կարահիսար քաղաքը:

1922 - Մոսկվայում լույս է տեսել «Կրոկոդիլ» հումորային ամսագրի առաջին համարը:

1946 - ԱՄՆ-ում փորձարկվել է օդաչուի կատապուլտվող բազկաթոռը:

1955 - Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Գինեսի ռեկորդների գրքի առաջին օրինակը:

1991 - Մոլդովան հայտարարել է իր անկախությունը Խորհրդային Միությունից:

2000 - Մոսկվայում գտնվող Օստանկինոյի աշտարակում ծագած հրդեհի զոհ է դարձել երեք մարդ:

2008 - 9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular