ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոռոտախոս և գլուխգովան․ ՊՆ նախարարի իրարամերժ հայտարարությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018թ․ իշխանափոխությւոնից հետո Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձինք իսկական աղետ են դարձել երկրի և զինված ուժերի համար։ Մի նախարարը հայտարարում էր «Նոր պատերազմ, նոր տարածքներ», իսկ այժմ իզութոզով անհետացել է։ Երկրորդն ընդհանրապես ոչինչ չէր հայտարարում և այդպես անփառունակ էր հեռացվեց պաշտոնից։ Իսկ երրորդը տակավին օգոստոսի 7-ին խստորեն հրահանգել էր կասեցնել Հայաստանի սահմանը հատելու` հակառակորդի բոլոր փորձերը: Երրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին ներկայացնելով զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին՝ Կարապետյանը մասնավորապես հայտարարել էր. - «Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք, դա ձեր խնդիրն է: Դրա համար, կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները՝ կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով: Միևնույն ժամանակ, մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ՝ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»:

Հակառակորդը ոչ միայն մտածել, այլև արդեն երրորդ օրն է՝ կտրել է Սյունիք տանող ճանապարհը, մի քանի տասնյակ զինվորականներով փակել Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածները ու համառորեն հրաժարվում է բացել։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի ձայնն էլ այս ընթացքում չի լսվել։ Նրա հրամանն էլ, կարծես, առանձնապես բանի տեղ դնող չկա։ Իսկ այդ ընթացքում Հայաստանը շարունակում է կտոր-կտոր կորցնել իր ինքնիշխանությունը։

Գոռ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular