ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գիտություն և պետություն» հաղորդաշարը փորձում է պարզել, թե երկրի փրկության հարցում ինչ է մեզ հուշում կոլեկտիվ գիտակցությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և «Զիմաստ» խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Մարիամ Դավթյանի նախաձեռնությամբ արդեն մի քանի ամիս հանրությանն է ներկայացվում «Գիտություն և պետություն» հաղորդաշարը։ Այն հետաքրքիր զրույցների շարք է, որ գաղափարների հավաքագրման նպատակ է հետապնդում։

Արդեն իսկ տեսագրվել և տարբեր առցանց հարթակներով  տարածվել է 15 հաղորդում։ «Գիտություն և պետություն»-ը հեռարձակվում է շաբաթը մեկանգամյա պարբերականությամբ։ Զրույցներ են վարվել կրթության, գիտության, գրականության, գյուղատնտեսության, ռադիոֆիզիկայի և բազում այլ ոլորտների մասնագետների հետ։ Հաղորդաշարի բոլոր տեսագրությունները հասանելի են ՁԻՀ-ի յութուբյան ալիքում՝ https://bit.ly/3vZb2sN։        

Հաղորդման      համահեղինակ և վարող Մարիամ Դավթյանը նշում է, որ նման ձևաչափով զրույցներ ստեղծելու գաղափարը ծագել է ընկերների և գործընկերների հետ մտորումների արդյունքում. «Պատերազմից հետո մեր առաջնահերթությունները որպես ՀՀ քաղաքացիներ և հայեր այլ երանգ են ստացել՝ պետականության կորստի, վախի, ապագայի անորոշությամբ պայմանավորված, բոլորը կարիք են զգում իրենց մասնակցությունը բերելու մեր անվտանգության ապահովման և պետության ամրացման աշխատանքներին։ Պարտությունը ցույց տվեց, որ գործող բոլոր օղակներում թերացել ենք, մինչև հիմա մեր ձևակերպած խնդիրները և դրանց տրված լուծումները որպես համակարգ չեն աշխատել։ Հիմա պետք է վերանայել թե՜ խնդիրների ձևակերպումը, թե՜ դրանց լուծման համար կիրառված մոտեցումները»։

Ահա այս հարցերի փնտրտուքներում լուծում գտնելու նպատակով Մարիամ Դավթյանը սկսեց հանդիպել տարբեր մարդկանց հետ, որպեսզի հասկանա՝ ինչ է կատարվում երկրում, և ինչպես կարելի է օգտակար լինել ստեղծված ծանր վիճակից դուրս գալու գործընթացում։ Տարբեր ոլորտների մասնագետների հետ զրույցներից պարզ դարձավ, որ չնայած բոլորը խոսում են այն մասին, որ մենք միասնական չենք, գաղափարախոսություն չունենք, միևնույն է, ցանկացած հայ այս պահին անչափ մտահոգ է իր պետության ճակատագրով,      անհանգիստ է սահմանին տեղի ունեցողի համար, և ցանկանում է բարեկեցիկ ապագա իր ազգակիցների համար։ «Խնդիրն այն չէ, որ մենք միասնական չենք, իրականում մենք միասնական ենք մեր ցանկության մեջ։ Ուրեմն՝ ո՞րն է հարցը, ինչու՞ չենք կարողացել և չենք կարողանում իսկապես ամուր պետականություն կառուցել, որտեղ բոլորիս գործողությունները կնպաստեն երկրի կառուցմանն ու անվտանգությանը։ Այս հարցն էր, որ ինձ ստիպեց մտածել, թե աշխարհում ինչպես են նման խնդիրները լուծվում,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ այդ ուղղությամբ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ճանապարհը, որով պետությունը շարժվում է, իրականում ոչ թե իշխանությունների գծած ճանապարհն է, այլ հասարակության։- Ցանկացած իշխանություն կրում է այն ազդակները, որ գալիս են հասարակությունից։ Ես խնդիր դրեցի իմ առջև՝ մեր հասարակության մտածող հատիկներից՝ մտածող մարդկանցից պարզել յուրաքանչյուրի պատկերացումները պետություն կառուցելու մասին, թե ինչպես են այդ պատկերացումները գումարվում, խմորվում, դառնում մտածելակերպ նաև իշխանությունում գտնվող անձանց համար»։

«Գիտություն և պետություն» հաղորդաշարի հեղինակները ցանկանում են, որպեսզի երկրի տեսլականի մասին խոսեն ֆիզիկոսները, ծրագրավորողները, բանասերները, փիլիսոփաները, լրագրողները և այլք։ Բոլորի կարծիքը կարևոր է, որովհետև կոլեկտիվ գիտելիքը, կոլեկտիվ բանականությունը միշտ ավելի ճիշտ է, քան ամենաբանիմաց անհատը։ Հեղինակներն իրենց խնդիրն են համարում պարզել, թե այս կարևորագույն հարցում ինչ է մեզ ասում մեր կոլեկտիվ գիտակցությունը։

Մարիամ Դավթյանը նկատում է, որ զրույցների ընթացքում հետաքրքիր մտքեր շատ են արտահայտվում։ Ուշագրավ է, որ հանդիպում են նաև կրկնվող մտքեր տարբեր մասնագիտություններ ունեցող, տարբեր ոլորտներ ներկայացնող անձանց մոտ։ Ամենահետաքրքիր մտքերից նա առանձնացրեց այն, որ մեր երկրի փրկության մասին մտածող յուրաքանչյուր ուժ պետք է գործի գաղտնի, պետք է հավաքի մեր ներքին ուժերը «չարի» դեմ և առանց աղմուկ-աղաղակի մշակի թշնամիների դեմ պայքարի ուղին։ Կրկնվող մտքերից մեկն ինստիտուցիոնալ մոտեցումներով խնդիրներին լուծում տալն է։ 

Մեկ այլ հետաքրքիր միտք՝ իրականում որոշումը, հաստատակամությունը ներքին ուժ են ծնում։ Իսկ այն պահին, երբ կայացված որոշման շուրջ երկմտում ես, վարանում, ամեն ինչ քանդվում է։ Ասում են՝ թե՜ անհատի, թե՜ պետության մակարդակում այդպես է։ «Իմ հյուրերից մեկն ասում է՝ պետք չէ վախենալ, պետք է ամուր լինել որոշումներում, քանի որ միշտ ծնվում են ուժեր, որոնք ի հակակշիռ քեզ ճնշողների՝ քեզ սատարում են։ Հաստատակամությունն է, որ ստիպում է, որպեսզի աշխարհը պտտվի այդ որոշման շուրջ, հանգամանքները դասավորվեն հօգուտ քեզ։ Հիմա ի՞նչը պետք է մեզ ուժ տա, որպեսզի մենք շարունակենք մեր կենսագործունեությունը։ Նպատակը և որոշումը պետք է հստակ դառնան, որպեսզի ըստ այդմ կառուցվի գործողությունների պլանը։ Ամորֆությունը՝ այլոց որոշումների մեջ ապրելը, թույլ չի տալիս ամուր լինել»,- ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հաղորդաշարի վերջնական նպատակը հնչած մտքերի գումարային կաթսայից հնարավոր լուծումներ ստանալն է։

No description available.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular