ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ապարոշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապարոշը (ռուսերեն диадема) գլխի փաթույթ է՝ գլխակապ, որը հայերենում կարելի է անվանել նաև խույր, թագ, անգամ  վարսակալ, հերակալ կամ ծամակալ: «Դիադեմա» բառը հունական է՝ «Diadeo» և նշանակում է «ամրացնել» կամ «կապել»: Ըստ էության սա թագի տարատեսակ է և ի սկզբանե եղել է բացառապես տղամարդկանց զարդ: Որպես թագ նման զարդեր են կրել Ասիայի որոշ երկրների թագավորներ, հրեական բարձրագույն կրոնական հայրերը և այլ ազգերի քրմեր: Հին Եգիպտոսում Հնագույն Թագավորության ժամանակ «սեշեդ» անվանումով ապարոշ-պսակ սկսել են որպես գերագույն իշխանության նշան կրել փարավոն Սնոֆրուի ժամանակներից: Սակայն կարելի է համարել, որ ապարոշի պատմությունը սկսվել է Հին Հունաստանից (այնտեղից է ամբողջ աշխարհով տարածվել դիադեմա անվանումը): Հին Հունաստանում  գլխակապեր, որոնք անվանվել են «DIA» կրել են հին հունական քրմերը: Ըստ գիտնականների ենթադրությունների հին հունական ապարոշները հանդիսացել են մարդու մեռյալների աշխարհ տեղափոխվելու խորհրդանիշներ: Ժամանակակից ապարոշների մի այլ նախատիպ կարելի է համարել դափնեպսակը:

Դափնեպսակը Հին Հունաստանում և Հռոմում հանդիսացել է փառքի և հաղթանակի խորհրդանիշ և կարող էր պատրաստվել ոչ միայն դափնու ճյուղերից այլ անգամ ոսկուց: Ամուսնությունների ժամանակ ևս ապարոշներ են օգտագործվել, որոնք  հանդիսացել են ամուսնական պսակներ: Ընդ որում այն ժամանակ հարս ու փեսայի համար նախատեսված ապարոշները տարբերվել են ժամանակակից ապարոշներից: Դրանք եղել են ոչ երկար ժամանակով պահպանվող և հյուսվել են դափնու, վայրի խաղաղի, կիպարիսի ճյուղերից, ծաղիկներից կամ այլ բաներից: Ավելի ուշ ապարոշներ սկսել են պատրաստել մետաղներից և անգամ զարդարել դրանք թանկարժեք քարերով, և ներկայումս քրիտոնեական եկեղեցիներում պսակադրության ժամանակ հարս ու փեսայի գլխին պահում են մետաղական ապարոշներ: Միջնադարում ապարոշները մոդայիկ չեն եղել: Բացառություն է կազմել Բյուզանդիան: Այնտեղ 5-րդ դարի առաջին կեսերից թագավորներին թագադրելիս թագավորական հագուստ հագցնելուց հետո գլխին ապարոշ են դրել ապա վեր բարձրացրել վահանի վրա: Այդ ավանդույթը ժառանգել է նաև Ռուսաստանը և այնտեղ ևս որպես թագի տեսակ ընդունված է եղել ապարոշը: Հետագայում 18-րդ դարի վերջերից սկսած ապարոշների նորաձևությունը մտել է Եվրոպա, բայց արդեն որպես կանացի զարդարանքի տարր: Դրան նպաստել է այն ժամանակվա ազնվականության հետաքրքրությունը անտիկ ավանդույթների նկատմամբ:

19-րդ դարի սկզբներից վարպետները սկսել են հնագույն ապարոշների նմանությամբ ապարոշներ պատրաստել: Ընդ որում դրանք պատրաստվել են բնական ծառերի ճյուղերի և տերևների հյուսքերի տեսքով և զարդարվել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով: Նման կերպ ապարոշները շարունակել են մոդայիկ մնալ մինչև 1920-ականները: Ներկայումս ապարոշներ կրում են եվրոպական տարբեր երկրների հին ազնվական ընտանիքների անդամները: Ընդ որում որպես կանոն դրանք որպես օրենք պատրաստված են դեռևս 19-րդ դարում և փոխանցվում են սերունդներին ժառանգաբար: Նոր թանկարժեք ապարոշներ ներկայումս պատրաստվում են նաև ճապոնական թագավորական ընտանիքի անդամների և իհարկե ներկայումս բազմաթիվ դարձած գեղեցկության մրցույթների հաղթողների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular