Եվրոպայի խորհուրդը մշակում է կայք Հայաստանի Սահմանադրական դատարանի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrt.com-ը գրում է, որ Եվրոպայի խորհուրդը հայտարարել է մասնագետի որոնման մասին մրցույթ, որը կմշակի Հայաստանի Սահմանադրական դատարանի կայքէջը: Այդ նպատակի համար Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ծախսել 55 հազար եվրո: rt.com-ը ծանոթացել է համապատասխան մրցույթի պայմաններին:
Ինչպես նշվում է փաստաթղթում, Եվրոպայի խորհուրդն այժմ իրականացնում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին, Հայաստանում դատական համակարգի անկախության և պրոֆեսիոնալիզմի ամրապնդմանը» նախագիծը: Այն նախատեսվում է ավարտել մինչև 2021 թվականի դեկտեմբերը: «Այդ առումով Եվրոպայի խորհուրդը փնտրում է համապատասխան այնպիսի մասնագետ, որը ստեղծի կայք և ծառայությունների մատուցման մշակումներ Հայաստանի Սահմանադրական դատարանի համար», - ասված է հայտարարության նկարագրության մեջ: Ընդ որում կապալառուն պետք է վեբ կայք ստեղծի, այն դատարանի ներկայացուցիչների աջակցությամբ լրացնի բովանդակությամբ և տրամադրի օգտագործման հրահանգներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձելՀայաստանում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի ֆինանսավորման ԵԽ-ի ծրագրերի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը