ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում գործում է թուրքական և ադրբեջանական հետախուզության գործակալների 9 հոգանոց խումբ, որը թիրախավորում է իրավապահ և պետական համակարգի աշխատողներին. Բորիս Ավագյան. «Փաստինֆո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում ակտիվ գործում են մի խումբ գործակալներ, որոնք աշխատում են թուրքական և ադրբեջանական հետախուզության հետ՝ վճարի դիմաց։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է գնդապետ Բորիս Ավագյանը։ Ըստ նրա՝ գործակալների խումբը բաղկացած է Ուկրաինայի ու Հայաստանի քաղաքացիներից։ «Խումբը մշակված մեթոդաբանություն է փորձում կիրառել ամենաակտիվ պետական և իրավապահ համակարգի գործիչների նկատմամբ՝ կապ հաստատելով նրանց ընտանիքի անդամների հետ և նրանց մեջ ներշնչելով վախի, կյանքի վտանգի մտավախություններ։ Մասնավորապես՝ փորձում են մտայնություն ձեւավորել, որ նրանց ամուսիններին, եղբայրներին, տղաներին, որոնք պետական ու իրավապահ համակարգում են, նաև պաշտպանության նախարարությունում, չգործեն այնպես ակտիվ, ինչպես գործում են հետպատերազմյան ժամանակահատվածում»,- տեղեկացրեց Ավագյանը։ Գործակալների խումբը 9 հոգանոց է։ Նրանք թիրախի ընտանիքի անդամների հետ տարբեր մեթոդներով են աշխատում։ Ինչ-որ մեկին խոստանում են աշխատանք, մյուսին՝ ուսում, մեկ այլ անձի անգամ վախեցնում։ Ավագյանի պնդմամբ՝ այս պահին թիրախավորված է 20-ից ավելի մարդ, այդ թվում և ուժային կառույցներից, պետական համակարգից, որոնց ընտանիքիների նկատմամբ կիրառվել է այդ մեթոդաբանությունը։

Երբ գործակալները նկատում են, որ ազդեցություն գործել չի ստացվում, կարող են անգամ համոզել, որ վտանգն այնքան մեծ է, որ տվյալ անձը պետք է հեռանա երկրից, որի համար անգամ ֆինանսավորում են առաջարկում։ «Ցանկացած դեպքում այն հայրենասեր ակտիվ գործիչներին, որոնք կան պետական համակարգում, ովքեր ուզում են գործընթացները հնարավորին չափով արագացնել՝ բանակի, պետականության, սահմանների, գերիների վերադարձի կամ անհայտ կորածների ուղղությամբ, նրանց նկատմամբ նման աշխատանք է իրականացվում և այդ գործակալները շատ ակտիվ են»։ Ավագյանի փոխանցմամբ՝ արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ աշխատանքներ են իրականացվում գործակալներին հայտնաբերելու, նրան աշխատանքի ոճն ուսումնասիրելու համար։ Այսօր արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ԱԱԾ, ոստիկանապետին և գլխավոր դատախազին եւ ակնկալում են, որ մոտ ժամանակներս քրեական գործեր կհարուցվեն լրտեսության և հայրենիքի դավաճանության հոդվածներով եւ գործակալները, նրանց օժանդակող անձինք կկալանավորվեն։ «Աշխատում են, որ քայքայեն մեր պետականությունը։ Սա մեր ազգային հարցն է, որ մենք կարողանանք ազատվել։ Օտարերկրացները պետք է դատվեն որպես լրտեսներ, ՀՀ քաղաքացիները, որպես հայրենիքի դավաճաններ։ Բոլոր ապացույցները ներկայացված են։ Հույս ունեմ՝ գլխավոր դատախազը հնարավորինս արագ կհարուցի քրեական գործը ու սկսվի քննությունը»,- հավելեց Ավագյանը։ Փաստինֆո


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular