«Եթե պատերազմը շարունակվեր, մենք կարող էինք բարդությունների բախվել». Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Արցախյան պատերազմի դադարեցումը խելամիտ քայլ էր Ադրբեջանի համար: Վերջինս շեշտել է, որ եթե կապիտուլացիայի ակտը չստորագրվեր, իրենք մեծ բարդությունների առաջ կկանգնեին:
«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլացիայի մասին ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեր կողմից պատերազմի դադարեցումը բացարձակապես խելամետ էր: Եթե պատերազմը շարունակվեր, մենք կարող էին բախվել բարդությունների Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Քաշաթաղ) շրջանների ազատագրման հարցում: Այդ տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին մեզ համար խնդիր դառնալ: Բացի այդ ձմեռ էր մոտենում»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասել է Ալիևը: