ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախատեսվում են եռակողմ բանակցություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան միջպետական ճանապարհին երեկվանից սկսած անհանգիստ վիճակը շարունակվում է՝ ադրբեջանցիները փակել են միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Երեկ ուշ գիշերին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն տարածեց, որտեղ ներկայացրեց իրավիճակը․ «Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել: Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել»:

Այսօր առավոտյան էլ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

«Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել էր ԱԱԾ-ն:

Այս թեմայով փորձեցինք կապ հաստատել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Հարցին, թե այս պահին Սյունիքում ի՞նչ իրավիճակ է քաղաքապետը պատասխանեց․ «Այս պահին էլ դեռ նույն իրավիճակն է, երեկվանից շարունակում է փակ մնալ ճանապարհը, բանակցություններ պետք է լինեն, որոնք դեռ չեն սկսվել»։

Գևորգ Փարսյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի տարածած լուրը, թե իբր կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով իրենք ունեն զոհ, սուտ է:

«Կրակոցներ չեն եղել, նման բան չկա»,- ասաց Կապանի ղեկավարը՝ հավելելով, որ քաղաքում այս պահին բոլորի միակ մտահոգությունը ստեղծված իրավիճակն է: Ադրբեջանցիների թվաքանակի ու ճանապարհը փակելու մասին տեղեկություններ ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նաև Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ․ «Ես անընդհատ կապի մեջ եմ Շուռնուխ համայնքի վարչական ղեկավարի հետ, սակայն այս պահին հստակ տեղեկատվություն չունեմ։ Քանի որ Որոտան և Շուռնուխ հատվածն անցնել հնարավոր չէ, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվում այնտեղ, բայց մարդիկ, որոնց բնակավայրերից երևում է այդ հատվածը, ասում են՝ որոշակի կուտակումներ կան, անցուդարձ կա, բայց մանրամասներ չգիտեմ»:

Դավիթ Բեկ գյուղի ղեկավար Բենիամին Պողոսյանն էլ դեպքի մասով ասաց, որ այս պահին մեր որևէ հարցի չի կարող պատասխանել։ «Կներեք ինձ, բայց այս պահին ես ձեր հարցերին չեմ կարող պատասխանել։ Մենք դեռ հստակ որևէ բան չգիտենք, երբ մեզ համար էլ ամեն ինչ հստակեցվի, բոլոր հարցերին կպատասխանենք»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular