ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը և Թուրքիան ծրագրեր են իրականացնում ցամաքային զորքերի համար ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ծրագրեր է իրականացնում թուրք գործընկերների հետ ցամաքային զորքերի համար տեխնիկա ստեղծելու ոլորտում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են ընկերության մամուլիս ծառայությունից «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում:

««Ռոսօբորոնէքսպորտը» մի շարք հեռանկարային նախագծեր է վարում թուրք գործընկերների հետ ցամաքային զորքերի համար տեխնիկայի մշակման ոլորտում, այդ թվում՝ ելնելով երրորդ երկրների շահերից»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

«Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular