ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազինյանին հարվածում էին 4-5 ՔՊ-ական, նրանց մեջ էր նաև Արսեն Թորոսյանը․ ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրի տեսողությունս․ Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ Հայաստան խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը մանրամասներ է հայտնում երեկվա ծեծկռտուքից․ «Տասնյակ զանգեր, հաղորդագրություններ եմ ստանում հերոս տղերքի ծնողներից, ընկերներից, լրագրողներից, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներից, որոնք հետաքրքրվում են իմ առողջությամբ և ցանկանում իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Ազգային ժողովում:

Միանգամից ասեմ, որ հետազոտությունը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում ցույց տվեց, որ առանձնապես լուրջ խնդիր չկա, և երկու-երեք օրվա ընթացքում կապաքինվեմ:

Շնորհակալություն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությանն ու բուժանձնակազմին հոգատար վերաբերմունքի եւ պրոֆեսիոնալ բուժօգնության համար:

Իսկ հիմա այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում: Ես արդեն տեղեկացրել էի, որ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նիստերի դահլիճում չեմ լինելու, սակայն այսօր, երբ հասկացա, որ բախում է տեղի ունենում, շտապեցի այնտեղ:

Առաջին պատկերը որ տեսա, բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկել էին Արթուր Ղազինյանի վրա և հարվածում էին նրա գլխին և մարմնի տարբեր մասերին: Հարվածում էին այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն էին ընկել Ալիևն ու Էրդողանը: Ակնհայտ էր, որ պարագլխից ունեին հրահանգ՝ փոքր խմբերով հարձակվել նախապես որոշված թիրախների վրա։ Ինչևէ։

Միանգամից աչքի զարնեց, որ նրանց մեջ է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Պատկերացնո՞ւմ եք, առողջապահության նախարարը, մասնագիտությամբ բժիշկ, թալիբանի էնտուզիազմով մարդ է ծեծում։ Ի դեպ, Արսեն Թորոսյանը, որքան հիշում եմ, բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում և քացիներ տալիս։

Միանգամից նետվեցի դեպի նա և մի կերպ, բավական կոպտորեն նրան հեռացրի Արթուր Ղազինյանից, որից հետո որոշեցի հետ վերադառնալ դեպի Ղազինյանը, որ նրանից պոկեմ նաև մյուսներին, հենց այդ ժամանակ ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրեցի տեսողությունս: Հետաքրքիր է, որ այդ հարվածող ՔՊ-ական թալիբանը տեսավ, որ ես ընդամենը փորձում եմ դադարեցնել ծեծկռտուքը։

Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ այդ պահին նկատեցի, որ մի քանի ՔՊ-ական, ինչպես նաև մոտակայքում գտնվեղ ՊՊԾ բարձրաստիճան սպան շրջվեցին դեպի այդ ոմն ՔՊ-ականը և ասելով՝ արա, դու աննորմա՞լ ես, այս ի՞նչ արիր, նրան հեռացրին դեպքի վայրից:

Վնասվածքս ակնհայտ էր և հենց ԱԺ բուժմասից հրավիրեցին շտապ օգնության բրիգադին:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ պահին իմ կողքին էին, ովքեր անդադար զանգում և հետաքրքրվում էին իմ վիճակով, անկախ նրանց քաղաքական հայացքներից և քաղաքական ուժի պատկանելությունից:

Իսկ մնացածը հետո: Շատ ասելիք և անելիք կա: Ակնհայտ էր, որ այս ամենի կազմակերպիչը՝ նրանց պարագլուխն է, որը թիկնապահների զորքով շրջապատված հանգիստ հետևում էր ամոթալի գործողություններին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular