ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանագիր. Բաքուն և Երևանը ընդհանուր հայտարարի չեն գալիս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ritmeurasia.org-ը գրում է, որ ցանկացած համաձայնություն նախատեսում է դիրքորոշումների համաձայնեցում և ընդհանրություն, ինչը չի կարելի ասել վերջերս արյունալի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու հեռանկարի մասին: Հրադադարի մասին հայտարարությունը և մի շարք այլ փաստաթղթերը, որոնք ստորագրվել են ավելի ուշ, դեռևս չեն հանգեցրել երկու երկրների հարաբերություններում առկա խնդրի վերջնական լուծմանը, և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը խոչընդոտում է պաշտոնական Երևանի և Բաքվի դիրքորոշումների հստակ հակադրությունը:  Ավելին, յուրաքանչյուր կողմ պնդում է իր տեսակետի բացարձակ ճիշտ լինելը և կտրականապես չի ընդունում մյուս կողմի փաստարկները:

Ո՞րը կարող է լինել այս բարդ իրավիճակից դուրս գալու ելքը, և արդյո՞ք ներկայումս կա խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկար: «ritmeurasia.org»-ը հարցեր է ուղղել երկու կողմերի վերլուծաբաններին:

Հայ փորձագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով, այս դեպքում Ադրբեջանն է հանդիսանում խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնողը, որը ցանկանում է ամրագրել իր համար ձեռնտու պատերազմի արդյունքները: Հայաստանը, սակայն, շահագրգռված չէ ստորագրել համաձայնագիրը այն տեսքով, որով այն առաջարկվում է Բաքվի կողմից: «Ադրբեջանը ցանկանում է իր օգտին ամրագրել վերջին պատերազմի արդյունքը, որը նշանակալի տարածքների գրավումն է, ինչպես նաև ամրագրել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը այն սահմանում, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի մնացած չգրավված մասը: Բաքուն առաջ է քաշում նաև մի շարք այլ պայմաններ, այդ թվում Սյունիքով տրանսպորտային միջանցք և Հայաստանից նոր տարածքային զիջումներ սահմանի այլ հատվածներում: Ավելին, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է միայն միակողմանի զիջումներ: Նա չի առաջարկում ամբողջությամբ վերադառնալ խորհրդային սահմաններին, նա զիջումներ է ակնկալում միայն հայկական կողմից», - պարզաբանել է Միքայելյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է լրացուցիչ տարածքներ ստանալ խաղաղության պայմանագրի անվան տակ, և սեփական ագրեսիայի արդյունքների ճանաչումը անվանում է խաղաղության պայմանագիր: «Հետևաբար, Հայաստանում պաշտոնական Բաքվի վերաբերմունքն այս նախաձեռնությանը ավելի շուտ բացասական է, քան դրական: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա այդ հարցում հստակ դիրքորոշում չունի, սակայն հաշվի է առնում հասարակական կարծիքը: Ուստի, իրականում, Հայաստանն այնքան էլ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, այն տեսքով, որով դա առաջարկում է Ադրբեջանը: Ի վերջո, խաղաղության պայմանագիրը ոչ միայն հրադադար է, այլ նաև սահմանային խնդիրներ և շատ այլ ասպեկտներ», - նկատել է հայ փորձագետը: Ինչ վերաբերում է այլ խաղացողների դիրքորոշումներին, ապա, ըստ Հրանտ Միքայելյանի, Ռուսաստանն այս դեպքում խաղաղության պայմանագրի ստորագրման կողմնակիցն է, քանի որ ցանկանում է դադարեցնել հակամարտությունը, հաշտեցնել կողմերին իր հովանու ներքո, և փակել բոլոր վիճելի հարցերը: Երևանում սեփական դիրքերը պաշտպանելու որոշակի հույսեր են կապվում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների, այդ թվում Ֆրանսիայի և ԱՄՆ -ի հետ: «Հայաստանում իրավիճակն այժմ երկիմաստ է նաև այն պատճառով, որ երկրի ներկայիս ղեկավարությունը մանևրների հնարավորության և բանակցային ձևաչափի փոփոխման համար սպասում է Ֆրանսիայի և ԱՄՆ -ի աջակցության աճին, որպեսզի կախված չմնա Ադրբեջանի օրակարգից», - ասել է Միքայելյանը:

Ըստ ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեի Ադրբեջանի և Հայաստանի միջև  բոլոր վեճերը կարգավորելու համար անհրաժեշտ է հայեցակարգային փաստաթուղթ, որը կարող է լինել խաղաղության պայմանագիրը:

«Նման համաձայնագրի կնքումն անհրաժեշտ է իրավիճակը կարգավորելու համար: Ի՞նչ կարող է ներառել նման պայմանագիրը: Առաջին հերթին դա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց սահմանների ճանաչումն է», - նշել է Վելիզադեն:

Հարցին, թե ինչու՞ դեռ հնարավոր չէ համաձայնության գալ կամ գոնե այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել, փորձագետը պատասխանել է, որ այս դեպքում կողմերի շահերը տարբեր հարթություններում են: «Ցավոք, հռետորաբանությունը իր հերթին, բայց կողմերի շահերը տարբեր հարթություններում են», - բացատրել է փորձագետը:

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայեցակարգային տարբերություն կա սահմանների որոշման հարցում:

«Եթե խոսենք սահմանների մասին, ապա Հայաստանը ընկալում է Ադրբեջանի սահմաններն առանց նախկին ԼՂՀ-ի, կարծում է, որ Ադրբեջանը ԽՍՀՄ-ից անջատվել է առանց նախկին ԼՂՀ-ի: Բայց դա այդպես չէ, քանի որ կան հիմնարար փաստաթղթեր, որոնք ընդունվել են ԱՊՀ և ԵԱՀԿ շրջանակներում, և այդ փաստաթղթերը ամրագրել են Ադրբեջանի սահմանները, որոնք նույնական են Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններին: Եվ միայն Հայաստանը չի ճանաչում այդ փաստը: Հենց դա էլ հայեցակարգային տարբերությունն է: Այսինքն  Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց նախկին ԼՂՀ -ի: Բայց դա ընդունելի չէ, և ամեն ինչ ընթանում է երկրորդ շրջանով», - ասել է Վելիզադեն:

Նրա խոսքով ռուսական կողմը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է սահմանազատման խնդրի փուլային լուծում հիմք ընդունելով 1975-1976 թվականների խորհրդային գլխավոր շտաբի քարտեզները, իսկ ըստ այդ քարտեզների վիճելի տարածքները Ադրբեջանի մաս էին կազմում: Ըստ փորձագետի, եթե հիմք ընդունվի անվիճելի այդ փաստը, ապա կողմերը կարող են հետևողականորեն մոտենալ այլ վիճահարույց հարցերի լուծմանը: Բայց քանի որ հիմնական հարցում կան հիմնարար տարբերություններ, հնարավոր չէ ավելի առաջ շարժվել:

Իսկ խաղաղության պայմանագիրը, որը կարող է երկրներին վերադարձնել մինչհակամարտային ժամանակաշրջանի հարաբերություններին, դեռ մնում է հեռավոր և ներկայումս անհասանելի հորիզոնի հետևում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular