ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսության վերականգման տեմպը կտրուկ նվազել է. Սուրեն Պարսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2 տոկոսով․ հուլիս ամսին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0,2 տոկոսով, այսինքն՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է մի քանի անգամ։ Կանխատեսելի է, որ այս իրավիճակը կպահպանվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյան:

«Ակնհայտ է, որ այս նվազող տեմպով երկնիշ տնտեսական աճ ունենալու էկոնոմիկայի նախարարի «կանխատեսումը» հերթական մարքետինգային քայլն էր՝ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով, ինչի մասին բազմիցս նշել եմ․ միայն դրական սպասումներ առաջացնելով՝ երկնիշ տնտեսական աճ չեք կարող ապահովել։ Հետևաբար իմաստ չունի փնտրել հորդող ներդրումներ, դինամիկ զարգացող տնտեսություն․ դրանք ուղղակի սուտ են։

Իրականությունը այն է, որ ներկայումս մեր տնտեսությունը իներցիոն վիճակում է, և ի հաշիվ անցած տարվա վատ ցուցանիշների և հանքարդյունաբերության ունենք 5,2 տոկոս աճ։

Միաժամանակ, անկեղծ զարմանում եմ, որ հանրության հայտնի օլիգարխը, ով հայտարարում է, որ իր խելքի հաշվին է հարստությունը դիզել, տնտեսության ակտիվությունը չափում է ռեստորանների, կաֆեների ակտիվությամբ։

Հիշեցնեմ, որ 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը միջինում նվազել էր 3,4 տոկոսով, իսկ Հայաստանի տնտեսական անկումը կազմում էր 7,4 տոկոս:

Այսինքն՝ տնտեսության վատ կառավարման արդյունքում՝ Հայատանում անկումը կրկնակիից ավելի մեծ էր»,- գրել է Պարսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular