ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության ծրագրում բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը, դա ձեր քաղաքականությո՞ւնն է, թե ՞ որևէ այլ պայմաններում է դուրս մնացել կառավարության ծրագրից. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության ծրագրի նախաբանում նշվում է, որ ՀՀ-ի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Միաժամանակ նշվում է, որ այս խնդրի լուծումը միայն կախված չէ Հայաստանից: Ասել, որ դա մեզանից կախված չէ, ցույց է տալիս Կառավարության ծրագրում առկա հակասությունը: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սա կիրառվում էր որպես ընտրական տեխնոլոգիա: Հանրությանը ներկայացվում էր խաղաղություն  բերելու մոտեցում, բայց իրականում սրա մեջ մանիպուլյացիոն գործոնը շատ մեծ է»,- ասաց նա:

Աբրահամյանը հիշեցրեց, որ պատերազմի սպառնալիքի ներքո Ադրբեջանին են հանձնվել տարածքներ, որոնք փաստաթղթով նախատեսված չեն եղել.

«Ադրբեջանը օգտագործելու է այդ նախադեպը և Հայաստանին պարտադրելու է իր օրակարգը՝ Հայաստանից նոր տարածքներ խլելու համար: Արդյոք գործող իշխանությունը օգտագործելու է «նախկինների» ստեղծած մոտեցումը և հետագա բոլոր ձախողումները բարդելու է նրանց վրա: Կառավարության պատասխանատվության հարցը շարունակվում է առկախված մնալ»:

Աբրահամյանը ընդգծեց, որ կառավարության ծրագրում բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը.

«Դա ձեր քաղաքականությո ՞ւն է, դա որևէ այլ պայմաններում է դուրս մնացել կառավարության ծրագրից, թե՞ դա մտածելակերպ է: Կարգավիճակի հետ կապված ամրագրումը կա կառավարության ծրագրում, բայց մենք տեսնում ենք, որ միջազգային օրակարգում կարգավիճակի հետ կապված որևէ հարց առաջին պլան բերված չէ: Այն մարդիկ, ովքեր շփումներ ունեն արցախցիների հետ, պետք է տեղյակ լինեն, որ կարգավիճակի հետ կապված հարցը արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է»:

Խոսելով ծրագրում տեղ գտած անվտանգությանը վերաբերող դրույթների մասին՝ Աբրահամյանը շեշտեց. «Ծրագրում ես որևէ բան չգտա՝ կապված սպաների հետ: Բանակի ցանկացած ռեֆորմի հիմքում սպան է, եթե մենք սպայի գործոնը երկրորդ պլան ենք մղում, ապա այդ ռեֆորմները գոյություն ունենալու շանս չունեն: Որպես ընտրական տեխնոլոգիա՝ կիրառվել է նաև պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը, դրա հետ կապված այլընտրանքային նախագծեր եղել են, թե ոչ, ռազմաքաղաքական բոլոր սպառնալիքները կարո ՞ղ ենք հաշվարկել և գնալ պարտադիր ժամկետային ծառայության կարճատման»,- ասաց նա և հավելեց, որ կառավարության ծրագրում բացակայում է այն հարցը, թե ինչ խնդիր է դրված ԶՈւ-ի առաջ և արդյոք ԶՈւ-ն խնդիր ունեն պահպանելու Արցախի անվտանգությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular