ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը և Սի Ծինփինը պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունն Աֆղանստանի հարցով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունն Աֆղանստանի հարցով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, աայս մասին տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինական հեռուստատեսության տվյալներով՝ Պուտինը համաձայնություն է հայտնել չինացի գործընկերոջ առաջարկին աֆղանական հարցի շուրջ համագործակցությունը խորացնելու մասին:

«Մտադիր ենք քաղաքական շրջանակներ սահմանել բաց և հանդուրժող փոխգործակցության համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ Աֆղանստանում»,- շեշտել է Ծինփինը:

Վերջինս հայտարարել է, որ Աֆղանստանում քաղաքական ուժերը պետք է հեռանան բոլոր ահաբեկչական խմբավորումներից՝ ստեղծելով բաց քաղաքական կառույց:  

«Չինաստանը հարգելու է Աֆղանստանի ինքնիշխանությունը, դրա անկախությունը և տարածքային ամբողջականությունը, հավատարիմ է մնալու երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և դրական դեր է խաղալու աֆղանական խնդրի քաղաքական կարգավորման հարցում»,- ասել է չինացի ղեկավարը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular