ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ համալսարանում ինչ ձևաչափով է սկսվելու ուսումնական պրոցեսը, ինչ անվտանգության միջոցառումներ են նախատեսված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումն այն է, որ դասերը հանրակրթական դպրոցներում լինեն առկա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյան։ Անդրադառնալով բուհերին՝ նա ընդգծեց, որ դրանք իրենց ակադեմիական ինքնավարության շրջանակում իրենք պետք է որոշեն, թե դասերն ինչպես են անցկացնելու։ «Իհարկե Առողջապահության նախարարը հրամանի նախագիծ է պատրաստել և, երբ այդ հրամանը ուժի մեջ մտնի և հրապարակվի՝ ըստ այդ ցուցումների երևի թե մեր հանրային կյանքում որոշակի փոփոխություններ կլինեն, ընդ որում՝ ոչ միան կրթական համակարգում, այլև հանրային կյանքի մյուս ոլորտներում նույնպես»։
ArmDaily.am-ը փորձեց մի շարք բուհերից ճշտել, թե ինչ կերպ են այդ հաստատություններում կազմակերպելու ուսումնական պրոցեսը։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեզ հայտնեց, որ այս պահի դրությամբ Երևանի պետական բժշկական համալսարանը պատրաստվում է նոր ուսումնական տարին սկսել առկա ձևաչափով, որ դասապրոցեսը առկա ձևաչափով կազմակերպելու նպատակով կրթական հաստատությունում խստացվել է համաճարակային վերահսկողությունը։ «Համալսարանի տարածքում դիմակ կրելը պարտադիր է լինելու և դասապրոցեսը կազմակերպվելու է ավելի փոքր թվաքականի խմբերով»,-ասաց Դանիելյանը
 
Մանկավարժաման համալսարանից մեզ տեղեկացրին, որ այստեղ նույնպես առկա են անելու դասերը՝ խստացված անվտանգության կանոններով: Բայց դեռ ռեկտորատի նիստը ընթացքի մեջ է, ավարտին ցուցումները կլինեն:
 
Հայ-Ռուսական համալսարանից հայտնեցին, որ 2021/2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի ձևաչափի մասին ՀՌՀ-ի գիտխորհրդի որոշում է կայացրել, որ համալսարանում ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացն անցկացվելու է խառը՝ հիբրիդային ձևաչափով։ Հոսքային դասախոսությունները, որոնց մասնակիցների քանակը կգերազանցի 40-ը, անցկացվելու են՝ բացառապես օնլայն ձևաչափով։ Բակալավրիատի 1-2-րդ և մագիստրատուրայի առաջին կուրսի դասընթացներն անցկացվելու են առավելապես առկա ձևաչափով։ Բակալավրիատի 3-4-րդ և մագիստրատուրայի երկրորդ կուրսի դասընթացներն՝ առավելապես օնլայն ձևաչափով։ Ասպիրանտուրայում սովորողների համար՝ օնլայն ձևաչափով՝ գիտական ղեկավարների հետ առկա ձևաչափով հանդիպումների հնարավորությամբ։ Օնլայն դասերին ուսանողը համարվելու է ներկա միայն միացրած վեբ-տեսախցիկով, իսկ հակառակ պարագայում՝ բացակա։
 
ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հայտնեցին, որ նոր ուսումնական տարում դասերն իրականացվելու են ցերեկային և հեռավար սկզբունքներով։ Համալսարանի տարածք մուտք գործելիս պարտադիր կատարվելու է ջերմաչափում, մուտքերում սահմանված է անցագրային ռեժիմ, փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պայման է սահմանված։ Դասերը կազմակերպվելու են 3 հերթով՝ ուսանողների կուտակումները հնարավորինս մեղմելու համար։ Յուրաքանչյուր հերթափոխի վերջում իրականացվելու է լսարանների ախտահանում՝դեզինֆեկցիա։ Յուրաքանչյուր ակադեմիական խումբ կցված է կոնկրետ լսարանի և լսարանների փոփոխություն չի կատարվելու։ Թեստի արդյունք պահանջվելու է, պատվաստման պահանջ կամ թեստի արդյունք տարբերակ կկիրառվի առողջապահության նախարարի հրամանը ստանալուց անմիջապես հետո։
 
Գեղամ Մելիքբեկյանին հարցրեցինք նաև թե ինչ դիրքորոշում ունի ԿԳՄՍՆ-ն 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու առնչությամբ։ Նա պատասխանեց, որ ոչ միայն իրենց նախարարությունը, այլև ողջ աշխարհը գնում է նրան, որ մարդիկ պետք է պատվաստվեն, որպեսզի այդ ժանտախտից պրծնենք։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular