ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ն վերածվել է ռինգի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հերթագրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյան հարց ուղղելու համար։ «Հարգելի հայրենակիցներ, կառավարության ծրագիր կոչվածը բովանդակային առումով ոչ մի կապ չունի կառավարության ծրագրի հետ։ Շատ կոնկրետ հիշեցումներ կան, որոնք խիստ պարտադիր են հիմա անելու համար։ Ազգային ժողովի ամբիոնին կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության և ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի, երբ ցանկանա, կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը։ Ուզում եմ փաստել, որ էդ ահաբեկիչ Ալիևը, զավթելով Արցախի 75 տոկոսը, խաթարելով Հայաստանի անվտանգային ամբողջ համակարգը, հայտարարելով, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչ իրենցն է, և Հայաստանի իշխանությունները խելոք ու սուս ու փուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ, մեր կողմից որևէ արձագանք չկա։ Եվ այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչի, որպեսզի պայթեցնի էդ ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը։ Հարգելի՛ հայրենակիցներ, ձեզ որևէ կերպ հնարավորություն ընձեռնված չէ տեսնելու այն իրականությունը, որը հիմա կա այս դահլիճում։ Ուզում եմ ձեզ դրա մասին պատմել, հիմա այս անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախռանիկներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել․․․»,- ասաց Աննա Մկրտչյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին Աննա Մկրտչյանին։ «Էդ կապիտուլյանտների կողմից ձայնը այդտեղ մի լսեք․․․»,- արձագանքեց Աննա Մկրտչյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել Աննա Մկրտչյանի խոսափողը, նրան նկատողություն հայտարարեց և զրկեց մեկ նիստի ընթացքում խոսելու հնարավորությունից։ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց՝ նշելով, որ իրեն հարց ուղղված չէր։ Իր թիմակիցների արձագանքին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Թիմակիցների արձագանքի առումով, ես կասեի, որ բավական զուսպ են արձագանքում, նույնիսկ մեղմ են արձագանքում»։ Աննա Մկրտչյանը տեղից արձագանքեց Փաշինյանին, ինչին ի պատասխան ԱԺ նախագահը նրան դահլիճը լքելու կոչ արեց։ Սկսվեց վիճաբանություն, ընդդիմադիր պատգամավորներն ընդդիմացան այս որոշման դեմ, ԱԺ դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցներ՝ Աննա Մկրտչյանին դուրս հրավիրելու համար։ ԱԺ նիստն ընդմիջվեց 20 րոպեով։

Սա մեր նոր ձևավորված ԱԺ-ն է։ Արդեն երկրորդ անգամ ԱԺ դահլիճ են հրավիրվում անվտանգության աշխատակիցները։ 8-րդ գումարման խորհրդարանը արդեն ապացուցել է, որ ի վիճակի չի երկրի համար լուրջ և կարևոր քայլեր անելու։ Իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ-ն դարձրել են ռինգ և աշխատելու փոխարեն իրենց ուժերն են փորձում՝ անձնական դեբատներ կազմակերպելով։ Այս որակի ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ վատագույնն է։ Մինչ այս նման որակի ԱԺ  ունեցել են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս որակի ԱԺ-ն աղավաղում է մեր ժողովրդի դիմագիծը, կրթական ցենզը, մակարդկաը։ Սա, մեղմ ասած, խայտառակություն է։ Ժողովրդին մնում է միայն քայլեր ձեռք առնել նման ԱԺ-ն լուժարելու և խելամիտ ընտրություններ  կազմակերպելու համար։ Արդեն ակնհայտ է, որ այս խորհրդարանի վրա որևէ հույս դնել հնարավոր չէ, և ժողովուրդը պետք է մի կողմ դնի իր քաղաքական հայացքները և համախմբվի միայն մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանի փրկության և անվտանգության գաղափաի շուրջ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular