Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի թիրախներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ հրկիզիչ սարքերով օդապարիկներ իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան: Այդ մասին հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ոչ այնքան վաղուց ՑԱԽԱԼ-ի կործանիչները գրոհել են Հան-Յունիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասի, ինչպես նաև Ջաբալա տանող թունելի մուտքի վրա: Նաև հարված Է հասցվել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա արձակման հրապարակին, որը գտնվում Է Սաջայի քաղաքացիական տների և դպրոցների հարեւանությամբ»,-ասվում Է զինվորականների հաղորդագրության մեջ:
Բանակը նշում Է, որ հարվածները հասցվել են օգոստոսի 23-ի երեկոյան հրկիզիչ սարքերով օդապարիկները իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան, ինչը «ևս մեկ օրինակ Է այն բանի, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում Է կիրառել ահաբեկչության տակտիկան և գրոհել խաղաղ բնակիչների վրա»: Իսրայելը կշարունակի վճռականորեն հակազդել ահաբեկչության բոլոր փորձերին, որոնք գալիս են Գազայից, ընդգծվում Է զինվորականների հաղորդագրության մեջ: Օգոստոսի 23-ին իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ այն շրջաններում, որոնք սահմանակից են Գազայի հատվածին, բռնկել Է առնվազն ինը հրդեհ, որոնք առաջացրել են Գազայի հատվածից արձակված հրկիզիչ խառնուրդով օդապարիկները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: