ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ուժեղացրել է Տաջիկստանի ռազմաբազան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Կոռնետ» հակատանկային նոր հրթիռային համալիրների խմբաքանակ է հասցվել Տաջիկստան՝ այստեղ տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան սպառազինելու համար: Այս մասին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգի (ԿՌՕ) մամուլի ծառայությունը:

«Տաջիկստանում տեղաբաշխված 201-րդ ռուսաստանյան ռազմաբազան սպառազինելու համար այստեղ է հասցվել արդի «Կոռնետ» հակատանկային հրթիռային համալիրների (ՀՏՀՀ) խմբաքանակ: Նոր համալիրները գտնվում են ռուսաստանյան միավորման հրետանային ստորաբաժանումների սպառազինության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ճշտվում է, որ «Կոռնետ» ՀՏՀՀ-ն նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկան եւ օդային թիրախները, ներառյալ ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, խոցելու համար: Հրթիռների ուղղորդումը թիրախ իրականացվում է լազերային ճառագայթով: Հրաձգության առավելագույն հեռահարությունը 5,5 կիլոմետր է, նվազագույնը՝ 100 մետր:

Տաջիկստանում տեղաբաշխված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի խոշորագույն ռազմական օբյեկտն է նրա սահմաններից դուրս: Տեղաբաշխված է երկու քաղաքներում՝ Դուշանբեում եւ Բոխտարում: Նրա կազմի մեջ մտնում են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության եւ ռադիացիոն-քիմիա-կենսաբանական ստորաբաժանումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular