ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը քանդում է բանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին հայ հանրությունը ցնցվեց Զինված ուժերի հետ կապված երկու միջադեպերով։ Նախ, հայտնի դարձավ, որ մարտական դիրքում երեք զինծառայողներ են սպանվել իսկ այդ փաստով ձերբակալվեց նրանց ծառայակիցը։ Մեկ այլ դեպքում էլ ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս էր եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել էր։ Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

Հանրությունն արդարացիորեն հարց է բարձրացնում, թե ինչու է զինծառայողը մոլորվել սահմանամերձ հատվածներում, իսկ ադրբեջանցի զինծառայողների հետ նման դեպքեր չեն կատարվում։ Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն, օրինակ, այդ հանգամանքը բացատրում է այսպես։ Նրա խոսքով, մեր զինվորը կարծում է, որ դա դեռ մեր տարածքն է, մինչդեռ դե-ֆակտո դա արդեն հանձնված տարածք է, ուստի և «մոլորվում» է իրեն ծանոթ տեղանքում։ ԱԺ պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն էլ տարակուսանք է հայտնում զինծառայողի մոլորվելու փաստով։

«Հետաքրքրական է, որ նույն եղանակային կամ վատ տեսանելիության պայմաններում ադրբեջանական զինծառայողները նույն այդ տեղանքում չեն անհետանում կամ գերեվարվում՝ սահմանագծի հայկական հատվածում չեն հայտնվում»,- նշել է նա և հավելել․ «Իշխանության տոտալ բացակայության ու անտարբերության պայմաններում, ցավոք, ինչպես այսպիսի, այնպես էլ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցվող միջադեպերի թիվն աճելու է»:

Իսկ Փաշինյանի գլխավորած իշխանությունը որևէ գործուն քայլ չի կատարում մոլորված զինծառայողներին վերադարձնելու, հայկական դիրքերն ամրապնդելու, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ուստի և, առաջիկայում, ցավով արձանագրենք, ավելի շատ ենք լսելու ողբերգական նման դեպքերի մասին։

Բագրատ Գինոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular