ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գործող իշխանություններին երեկ առավել քան սպառիչ գնահատական է տվել Արժույթի միջազգային հիմնադրամը. Վահե Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օգոստոսի 23-ին ուժի մեջ է մտել Հիմնադրամի անդամ-երկրների միջև SDR (Special Drawing Rights, Հատուկ ներգրավման իրավունքներ) նոր, իր ծավալով աննախադեպ բաշխումը՝ 456 միլիարդ SDR-ի չափով (650 միլիարդ դոլար):

Միջոցների հատկացման նպատակն է օգնել երկրներին դուրս գալ համաճարակով պայմանավորված ճգնաժամից:

Հատկանշական է, որ ԱՊՀ երկրներից ամենացածր SDR-ը հատկացվել է Հայաստանին՝ ընդամենը 175 մլն դոլար: Նշենք, որ Ադրբեջանին հատկացվել է շուրջ 531 մլն դոլար:

Այս փատը հատկապես մեծ կարևորություն է ձեռք բերում՝ հաշվի առնելով այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող բաշխման մեթոդաբանության հիմքում ընկած են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական չափորոշիչներ: Առաջինների շարքին են դասվում երկրի ՀՆԱ-ն, միջազգային պահուստներն ու վճարային հաշվեկշիռը: Հետևաբար, Հիմնադրամի որոշումը ի ցույց է դնում Հայաստանի իշխանությունների կողմից թմբկահարվող տնտեսական երկնիշ աճի ու տնտեսական դինամիկ զարգացման մերկապարանոց լինելը:

Քաղաքական չափորոշիչներից են պետության ինստիտուցիոնալ զարգացման աստիճանն ու իշխանությունների լեգիտիմությունը: Սա է, թերևս, պատճառը, որ, օրինակ Աֆղանստանը, Մյանման ու Վենեսուելան դուրս մնացին շահառու երկրների շարքից:

Ակնհայտ է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ընթացող ապաինստիտուցիոնալիզացումը, պետական կառավարման համակարգի պարալիզացումը չէր կարող այլ արդյունքի բերել: Դե իսկ ֆորմալ առումով ապահովված լեգիտիմության ներքին տրամաբանությունը վաղուց ընկալվել է բոլորի կողմից»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular