ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովում թեժ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովում այսօր և առաջիկա օրերին թեժ է լինելու։ Խորհրդարանը քննարկում է Հայաստանի՝ 2021-2026 թվականների կառավարության ծրագիրը, որը ներկայացնելու համար Ազգային ժողով է ներկայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հրաշալի գիտակցում է, որ իրեն բարդ ժամեր են սպասվում, ընդդիմությունն առիթն օգտագործելու է հենց նրա երեսին ասելու իր մտածածը, նաև տհաճ հարցեր ուղղելու վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։ Հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ երեկ վերաքննիչ քրեական դատարանը հապշտապ նիստ գումարեց և որոշեց կալանավորել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին։ Այդ ապօրինությամբ Փաշինյանը նախ փորձում է ահաբեկել ընդդիմադիր պատգամավորներին, նաև ծրագրի քննարկումները տանել բոլորովին այլ հունով։

Կառավարությունը 91 էջանոց հսկա փասաթղթում ընդամենը կես էջ գեղեցիկ կենացներ է գրել «Լեռնային Ղարաբաղի» ժողովրդի մասին, իսկ «Արցախի Հանրապետություն» եզրույթն ընդհանրապես բացակայում է ծրագրից։ Զինված ուժերին վերաբերող բաժինն էլ կազմում է երեք էջ։ Չարչյանին կալանավորելով՝ Փաշինյանը հույս ունի, որ ընդդիմությունն իր հարցերի և ելույթների հիմնական շեշտը կդնի այդ փաստի վրա, իսկ կառավարության ծրագրի թերություններին ու հանցավոր բացթողումներին չի անդրադառնա։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի այդ մտահղացումն էլ իրականություն չի դառնա։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ, ի նշան բողոքի, լքել է նիստերի դահլիճը։ Խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե նիստերի դահլիճ կվերադառնան կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձաձայնելու համար։

Սարգիս Իսպիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular