ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը համաներումով սվաղում է սեփական մեղքերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գործող իշխանությունների ամենասիրելի թեման «դավաճանությունն» էր։ Սեփական մեղքերը միշտ ուրիշի վրա բարդել փորձող փաշինյանական խառնամբոխն ու իր մանկլավիկները փորձում էին ժողովրդին համոզել, թե ինչ-որ մարդիկ դավաճանություն են արել, որի պատճառով էլ բանակը պարտվել է։ Բնականաբար, Փաշինյանը չէր կարող թույլ տալ, որ հենց իրեն մեղադրեն դավաճանության մեջ, ուստի մեղքն ում վրա ասես, որ չէին բարդում։ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմիններն էլ հարյուրավոր քրեական գործեր են հարուցել՝ դավաճանությունից մինչև զենքի ապօրինի տարանցման, դիրքերը լքելուց մինչև վնասարարության համար։ Այդուհանդերձ, խայտառակ պարտությունից 9 ամիս անց այլ անձանց կողմից դավաճանության որևէ հստակ փաստ չի ներկայացվել, բարձրաստիճան նախկին ու ներկա որևէ պաշտոնյա չի ձերբակալվել։
 
Մեր տեղեկություններով, իշխանությունները չեն կարողանում որևէ քաղաքական ընդդիմախոսի վրա գործ կարել, իսկ ձերբակալվածները հիմնականում ոչ այնքան լուրջ զանցանքների համար են կալանավորվել։ Ուստի և որոշվել է համաներում հայտարարել 44-օրյա պատերազմի ընթացքում միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ արդեն դատապարտված անձանց նկատմամբ։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել, ակնկալվում է համաներումն իրականացնել մինչև սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի մեկ տարին լրանալը։
 
Համաձայն նախագծի՝ համաներման տակ կընկնեն անձինք, ովքեր «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ։ Քրեական օրենսգրքի 32-րդ գլուխը վերաբերում է հրամանը չկատարելուն, պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելուն, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելուն, դասալքությանը, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն, ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելուն, իշխանությունը չարաշահելուն, կամովին գերի հանձնվելուն և այլ հոդվածներին, բայց ոչ պետական դավաճանությանը կամ այլ ծանրագույն հանցագործություններին։ Այս առումով փաշինյանական իշխանությունը փորձում է նաև ապահովագրել իրեն, որպեսզի հաջորդ իշխանությունը ևս օրենքի սահմանափակումներ ունենա՝ ՔՊ-ականների մի զգալի մասին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
 
Կարեն Մարտիրոսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular