ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ թիթեղյա տարայով գարեջուր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբեմն տարբեր ըմպելիքների ժողովրդականության վրա կարող են ազդել ոչ միայն նրանց համային հատկությունները, այլ նաև այն ձևը, որով դրանք մատուցվում են: Հետևաբար, արտադրողները փորձում են հնարավորինս բավարարել գնորդների պահանջները: Նույնը տեղի է ունեցել նաև գարեջրի հետ: Գարեջրի վաճառքը ավելի խթանելու համար արտադրողները գտել են հարմար փաթեթավորում` թիթեղյա տարողություն: Արդյունքում, շուկայում հայտնվել է միանգամայն նոր ապրանքատեսակ` պահածոյացված գարեջուր, որն իր համով տարբերվել է ստանդարտից:

Թիթեղյա տարողությամբ գարեջրի պատմությունը սկսվել է 1910 թվականից: Ճիշտ է, այդ ժամանակ և մինչև 1933 թվականը, եղել է Չոր օրենքը, այսինքն արգելվել է սպիրտային ըմպելիքների վաճառքը և օգտագործումը, որն էլ հենց ազդել է այդ գաղափարի ուշ իրականացման վրա: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներում այդ օրենքի չեղարկումից հետո արտադրողները արագորեն սկսել են հետ բերել կորցվածը: Ընդ որում սկզբից  գարեջուրն ավելի ուժեղ մրցակիցներ է ունեցել, որոնք են ավելի թունդ սպիրտային ըմպելիքները, մարդիկ սկզբում քիչ ուշադրություն են դարձրել թույլ ալկոհոլային խմիչքներին: Այդ առումով անհրաժեշտ էր իրականացնել արտադրանքի վաճառքի խթանման մի քանի փուլեր, որոնցից է արտադրանքը ավելի մատչելի և էժան դարձնելը: Դրա լավագույն օրինակը գարեջրի թանկարժեք ապակե շիշը  թիթեղյա տարողությամբ փոխարինելն է: Բոլորին է դուր եկել այս գաղափարը, ընդ որում ոչ միայն գինը նվազեցնելու, այլ նաև նոր հարմարավետ փաթեթավորմամբ գարեջուրը գնորդներին հասցնելու տեսակետից:

Gottfried Kreuger գարեջրագործական ընկերության արտադրության մեջ թիթեղյա տարաների օգտագործելու առաջին վեց ամիսներին վաճառքի ծավալն աճել է 6 անգամ: Սա լավ օրինակ է դարձել այլ գարեջրագործների համար, որոնք ևս արագորեն սկսել են անցում կատարել նոր փաթեթավորմանը: Նման հաջողություն չէր կանխատեսում անգամ ամերիկյան Can Company ընկերությունը, որն էլ հենց մշակել և ստեղծել էր այդ թիթեղյա տարաները: Արդյունքում թիթեղյա տարայով գարեջուրը դարձել է Ամերիկայի այնպիսի  խորհրդանիշ, ինչպիսին են ջինսը կամ ջազը:

Սկզբում տարաները պատրաստվել են երկաթե թիթեղներից, և դրանք բացվելիս են եղել միայն հատուկ բանալիով, որը վաճառվել է գարեջրի հետ միասին: Բնականաբար գարեջրին ավելացվելիս են եղել որոշակի կոնսերվանտներ, որպեսզի գարեջուրը ռեակցիայի մեջ չմտնի երկաթի հետ: Այդ իսկ պատճառով գարեջուրը  ձեռք է բերել նոր համ, որը հատկապես դուր է եկել դրա որոշ երկրպագուներին: Այդպես հայտնվել է գարեջրի նոր տեսակ: Հետագայում, իհարկե, երկաթը փոխարինվել է ալյումինով, որը ավելի պրակտիկ է և թեթև:

Թիթեղյա տարայով գարեջուրը առաջացրել է դրա օգտագործման որոշ ավանդույթներ: Օրինակ, երբ գարեջուրը արդեն խմված է, կա տարան սեղմելու ծես, որը կարծես թե վերջակետ է դնում: Քանի որ ներկայումս պայքար է ընթանում ալկոհոլային արտադրանքների օգտագործման դեմ, և հատկապես թունդ ալկոհոլային խմիչքների, թիթեղյա տարայով գարեջուրն այժմ ոչ միայն խմիչք է, այլ նաև որոշակիորեն կենսակերպ, որն ունի իր սովորություններն ու վարքի կանոնները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular