ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր փոփոխություններ՝ նպաստների և կենսաթոշակների վերաբերյալ օրենքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ արտահերթ նստաշրջանում  դեկտեմբերի 15-ին ներկայացրել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Հայտնում են նախարարությունից։ Նախագծի նպատակն է բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, լուծումներ տալ իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին:

Նախագծով սահմանվում է, որ սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ՔԿԱԳ մարմիններից կարող է ստանալ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ: Հստակեցվում են օտարերկրյա քաղաքացիների միանվագ նպաստի և չաշխատող անձին մայրության նպաստի իրավունք տվող պայմանները, պատասխանաատվության նորմերը՝ ըստ նպաստների առանձին տեսակաների, նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, խնամքի նպաստը վճարելը վերսկսելու պայմաններն ու կարգը: Դեկտեմբերի 16-ին օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Դեկտեմբերի 15-ին  քննարկվել է  նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Նախագծով մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել նաև կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման աշխատակցի կամ այլ անձի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և կենսաթոշակառուի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա:

Նախարարը նշել է, որ հետ կգանձվեն այն գումարները, որոնք սխալմամբ կենսաթոշակառուին են վճարվել սխալը հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում: Նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ավելի վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ կենսաթոշակի գումարը վճարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով: Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձի, հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը: Այս օրենքի  նախագիծը ևս  դեկտեմբերի  16-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ  նախագծի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին, միջազգային պայմանագրերին համապատասխան քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակության կյանքում նրանց հավասար մասնակցության և արդյունավետ սոցիալական ներառման ապահովումն է:

Օրենքի նախագիծը քննարկվել է ՄԻՊ-ի, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Օրենքի նախագիծն ընդունվել է  առաջին ընթերցմամբ:

Եզրափակիչ ելույթում նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել է պատգամավորների կողմից օրինագծերի վերաբերյալ հնչած մտահոգություններին ու առաջարկներին: Իրավաբան․net 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular