ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Աֆղանստանում թալիբների իշխանությունը ճանաչելու հավանականությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը չի շտապելու «Թալիբան» շարժմանն ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկից բացառելու և Աֆղանստանի նոր իշխանություններին ճանաչելու հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Մտադիր չենք շտապել թալիբների շարժումն ահաբեկչական կազմակերպությունների ռուսական ցանկից բացառելու, ինչպես նաև նոր աֆղանական իշխանություններին ճանաչելու հարցում: Կողմնորոշվելու ենք՝ ելնելով Աֆղանստանի նոր իշխանությունների գործնական քայլերիվ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներից»,- ասել է դիվանագետը:

Բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ ներկա պահին թալիբների շարժումը հայտարարել է «մարտական գործողությունների ավարտի, կառավարական պաշտոնյաների և Աֆղանստանի քաղաքացիների համաներման մասին, որոնք աշխատել են ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի զորակազմերի հետ, և անցել է հասարակական կարգի սահմանմանը:

«Կարևոր ենք համարում նաև թալիբների շարժման վստահեցումն առ այն, որ այ թույլ չի տալ Աֆղանստանի տարածքի օգտագործումը երրորդ երկրների դեմ»,- ընդգծել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում սահմանադրության համաձայն՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Վերջինս կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular