ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ Տուլայի ինքնաեռ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոսելով Ռուսաստանի խորհրդանիշների մասին՝ անհնար է չհիշատակել տուլայական ինքնաեռը (самовар): Այնուամենայնիվ նշենք, որ ինքնաեռը չի հորինվել Ռուսաստանում, ինքնաեռներ եղել են դեռ Հին Հռոմում, և դրանք այնտեղ կոչվել են աուտեպսա (auteps): Նշենք, որ այդ հին ինքնաեռների գործողության սկզբունքը դարերի ընթացքում այնքան էլ չի փոփոխվել: Դա ջրով լցված տարողություն է, որի ներսում գտնվում է տաքացնող վառարանը, որն էլ տաքացնում է ջուրը: Ինքնաեռը տարբերվում է այլ տարողություններից նրանով, որ նրան պետք չէ արտաքին կրակ կամ վառարան՝ ջուրը եռացնելու համար:  Ինքնաեռի կարևոր առավելություններից է այն, որ այն ունակ է երկար ժամանակ ջուրը տաք պահել: Տուլայի ինքնաեռի  պատմությունը սկսվել է մի քանի դար առաջ: Համաձայն ավանդության  այն բերվել է Ռուսաստան Պետրոս 1-ինի կողմից, բայց դա իրականում ճիշտ չէ, քանի որ ինքնաեռի մասին առաջին հիշատակումը թվագրվում է միայն 1746 թվականով, մինչդեռ Պետրոս 1-ինը մահացել է 1725 թվականին: Ներկայումս  հայտնի չէ, թե ով է առաջին ինքնաեռը բերել  Ռուսաստան, բայց փաստ է այն, որ այդ իրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ռուսների մոտ: Արդյունքում Ռուսաստանում սկսել են ինքնաեռներ արտադրել:

Քանի որ այն ժամանակ դրանք պատրաստվել են պղնձից կամ արույրից, զարմանալի չէ, որ դրանց առաջին նմուշները հայտնվել են Ուրալում, որտեղ իրականացվել է այդ մետաղների արդյունահանում: Հարց է ծագում, թե ինչ է այդ դեպքում առավել հանրահայտ Տուլայի ինքնաեռը: Ամեն ինչ շատ պարզ է: Արտադրության համար անհրաժեշտ է ոչ միայն մետաղ, այլ նաև պետք են մարդիկ, որոնք ունակ են մշակել այդ մետաղը: Այդ ժամանակներում Տուլան է հայտնի եղել զենքի իր վարպետներով: Դա էլ հենց  պատճառ է հանդիսացել, որ ժամանակի ընթացքում ինքնաեռներ արտադրվեն Տուլայում: Բացի դա Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին մոտ լինելն է նպաստել արտադրության զարգացմանը Տուլայում: 1778 թվականին Նազար և Իվան Լիսիցին եղբայրները ստեղծել են առաջին Տուլայի ինքնաեռը: Դրանից 25 տարի անց հայտնվել է առաջին ինքնաեռի գործարանը, որտեղ աշխատել են 26 մարդ, իսկ արտադրանքի շրջանառությունը եղել է  այդ ժամանակների համար  անհավատալի գումար` 1500 ռուբլի: Եվս 25 տարի անց Տուլայում արդեն գործելիս են եղել  28 տարբեր գործարաններ, որոնք տարեկան արտադրել են մոտ 120 000 հատ ինքնաեռ:

Տարիների ընթացքում արտադրված ինքնաեռների որոշ տեսակներ կոչվել  են Տուլայական: Ամենահայտնի տեսակներից է եղել «Պարիչկո»-ն, որն ունեցել է մի շարք առավելություններ: Նախ և առաջ այն ունիվերսալ էր, այն իմաստով, որ այն կարող էր աշխատել ինչպես հեղուկ, այնպես էլ պինդ վառելիքի հիմքով: Երկրորդ, հերթին այն  անվտանգ էր, քանի որ չէր փչանում նույնիսկ եթե վառելուց առաջ մոռացել են ինքնաեռի մեջ ջուր լցնել: Եվ, վերջապես այդ ինքնաեռը ունեցել է առավելագույն ջերմային արդյունավետություն: 20-րդ դարի հիսունական թվականներից դադարեցվել է ինքնաեռների  զանգվածային արտադրությունը: Ներկայումս այդ կենցաղային իրի միայն որոշակի քանակ է արտադրվում , այն էլ որպես  որպես հուշանվեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular