Հայկական թանգարանի աշխատակիցները պատմել են Քանաքեռի ամենահին հուշարձանի փրկության պատմության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmeschanka.mos.ru-ն գրում է, որ Մոսկվայի հայկական թանգարանի և Ազգերի մշակույթի մասնագետները պատմել են Պեթևանի խաչքարի փրկության մասին: Ինչպես հայտնում է մշակութային հաստատության կայքը Երևանի հյուսիսարևելյան թաղամասի Պաթևանի խաչքարը սուրբ վայր է: Նրա մոտ են գալիս տեղի բնակիչները իրենց հարազատների առողջությունը հայցելու համար: Հուշարձանի հետ կապված են մի քանի լեգենդներ և պատմություններ կան: Քանաքեռ բնակավայրի հյուսիսարևելյան հատվածում հայտնաբերվել են սրբատաշ քարերի ավերակներ, որոնք տեղացիներն անվանել են Դարպաս, ինչը նշանակում է «բնակավայրի մուտք»: Խորհրդային տարիներին հուշարձանի մոտ հաճախ հնարավոր էր հանդիպել հարսնացուներին և փեսաներին, ովքեր գալիս էին օրհնության:
Հնում՝ 1679 թվականի հունիսի 4 -ին տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ և Քանաքեռ բնակավայրը հիմնահատակ ավերվել է, միայն այդ բնակավայրում զոհվել է ավելի քան 1200 մարդ: Բայց այնուամենայնիվ Պաթևանի խաչքարը անգամ այդ երկրաշարժից կանգուն է մնացել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը